Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատրոն՝ ազգագրական ձևաչափով

11.08.2019

Ռուսաստանում հայտարարված թատերական տարվա ծրագրի շրջանակներում Մոսկվայում ընթանում է «Ռուսական կղզի» վերատառությամբ ֆոլկլորի թատրոնների 4-րդ միջազգային փառատոնը: Այն անցկացվում է Ռուսաստանի մայրաքաղաքում գործող պատմա-ազգագրական պետական թատրոնում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Փառատոնի բացումը կայացել է Վլադիկավկազի Դիգորյան պետական դրամատիկական թատրոնի «Բատան և նրա որդիները» բեմադրությամբբ: Այն հանդիսատեսին ներկայացվում է դիգորյան լեզվով: Բատան դասական հերոս է, որի կերպարի միջոցով բեմադրության հեղինակները ցույց են տալիս, որ ժամանակակից աշխարհում սեփական արմատների հետ կապերը չխզելը կարևոր է, որ պետք է պահպանել նոր սերնդին անցյալի մարդկանց կուտակած փորձը փոխանցելու ավանդույթը:

Այս փառատոնի պատմությունը սկսվում է 2005թ.-ից: Կազմակերպիչները նպատակ են դրել այս թատերական ֆորումի ժամանակ դրամատիկական բեմում ցույց տալ ազգային մշակույթը բացահայտող և ներկայացնող բեմադրություններ, որոնք ժողովուրդը պահում ու պահպանում է իր պատմական ու մշակութային հիշողության խորքերում:

«Ռուսական կղզի» թատերական փառատոնը դրամատիկական և ֆոլկլորային արվեստների սինթեզի մի յուրահատուկ հանդիսություն է: Այն կեզրափակվի նոյեմբերի 10-ին:

Փառատոնն անցկացվում է Մոսկվայի քաղաքապետարանի մշակույթի դեպարտամենտի օժանդակությամբ:






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 979 անգամ