Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ըստ ռեժիսորի, թատրոնները այնքան խոցելի են, որքան կացնի տակ զոհվող բալենիները

11.12.2019

Մերձմոսկվայի «ՖԷՍՏ» թատրոնը Չեխովի մոտ հայտնաբերել է նոր հրատապություն և դա, այս անգամ, բացահայտել է ռեժիսոր Դմիտրի Սկոտնիկովը: Արվեստագետը դա արձանագրել է ռուսաստանցի մեծ դասականի «Բալենու այգին» պիեսի իր ընթերցմամբ, որն այսօր՝ նոյեմբերի 12-ին առաջին անգամ կներկայացվի հանդիսատեսին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

«Հերոսները գիտեն, որ իրենց աշխարհը դատապարտված է և իրենք չեն կարող ոչ հետաձգել, ոչ արագացնել դրա կործանումը, սակայն պետք է ինչ-որ ժամանակ ապրեն այդ իրադրության մեջ: Այս պատմությունը և հուզիչ է, և լուսավոր, ինչպիսին կարող էր գրել մի մարդ, որն անմնացորդ սիրում էր կյանքն՝ իր մահից առաջ»,- նշել է ռեժիսորը:

Նա նաև խոստովանել է, որ այս բեմադրության մեջ չեն առաջարկվել արմատական լուծումներ և աղմկահարույց մեկնաբանություններ, սակայն հուսով է, որ հանդիսատեսի ուշադրությունը հրավիրում են ժամանակակից, ուշադիր և խորապես անձնական հայացք գցելու մեծ մարդկային պիեսի վրա, չեխովյան մեծ պիեսի վրա: Պիես, որը հատկապես սուր է ընկալվում այն դրամատիկական փոփոխությունների լույսի ներքո, այն փոփոխությունների լույսի ներքո, որոնք վերջին ժամանակաշրջանում տեղի են ունեցել Ռուսաստանի թատրոնների կյանքում:

Ըստ Սկոտնիկովի 2019թ.-ն, որն իրենց երկրում հռչակվել էր թատրոնի տարի, ցույց տվեց, որ ստեղծագործական կոլեկտիվները հաճախ նույնքան անպաշտպան են և խոցելի, որքան կացնի տակ զոհվող բալենու ծառերը:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 930 անգամ