Տունդ կառուցիր ոչ թե տերևից կամ ծղոտից, այլ՝ քարից11.30.2013
««Երեք խոզուկ» անգլիական հեքիաթը կարևոր է նրանով, որ, եթե չես ուզում թշնամին տունդ քանդի, այն ոչ թե տերևից, ծղոտից, այլ քարից կառուցի», «168.am»-ին տված հարցազրույցում ասել է Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը և ընդգծել, որ այս փոքրիկ զվարթ հեքիաթով երեխաներին ամուր տուն կառուցելու գաղափարն է մատուցվում: Նա նաև նշել է, որ հայկական ֆոլկլորն էլ է հարուստ հրաշալի հեքիաթներով և, որ դրանք չեն հնանում:
Հարցազրույցում Երևանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարը նաև անդրադառնում է «կարգին մարդ» լինելու հավերժական հարցադրմանը: Թատրոնի, ջինս հագնող ժամանակակից երիտասարդ մարդկանց մեջ Համլետ, Ռոմեո և Ջուլետ գտնելու ու բոլոր սերունդներին հավերժորեն հուզող կյանքի իմաստը բացահայտելու ձգտմանը զուգահեռ Բաբայանը գտնում է, որ «… մարդը, ով նվիրել է իրեն արվեստին, պիտի երեխա լինի»: Ըստ նրա թատրոնը հանդիսատեսի հետ երկխոսության մեջ պիտի մտնի և ոչ թե նրան դաստիարակի: Իսկ թատրոն-հանդիսական երկխոսության համար միշտ չէ, որ պարտադիր է ունենալ պետական աջակցություն:
Ռուբեն Բաբայանը նաև նշել է, որ հանդիսականներից առավել ակտիվը կանայք են, որոնք թատրոն են բերում նաև տղամարդկանց: Եվ շատ կարևոր է «…հասկանալ, որ հանդիսականը չի եկել պարզապես զվարճանալու, եկել է երկխոսության մեջ մտնելու»:
Հարցազրույցն անդրադառնում է նաև արվեստագետի քաղաքացիական դիրքորոշում ունենալու հարցին, ազգային նկարագրի և այն բարոյական հարթության մեջ դիտարկելու խնդրին, արվեստի և քաղաքականության առնչություններին և այլ հարցերի: