Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Լուրջ խոսակցություն տղամարդ լինելու ճգնաժամի մասին

11.21.2019


Նախօրեին, նոյեմբերի 20-ին, Մոսկվայի «Մալայա Բրոննայայի վրա» թատրոնում ներկայացվել է ռուսական գրականության 12-րդ դարի հուշարձանի՝ հայտնի «Ասք Իգորի գնդի մասին» ստեղծագործության և ժամանակակից կյանքի յուրահատուկ մի շաղկապվածությունը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Բեմադրությունը անդրադառնում է անցյալի տղամարդկային հատկանիշները մարմնավորող Իգոր Սվյատոսլավովբիչի պոլովցիների դեմ իրականացվող արշավներին և այսօրվա ուժային կառույցի այնպիսի ներկայացուցիչների առօրյային, ինչպիսիք են մասնավոր անվտանգության ծառայությունների աշխատակիցները:

Բեմում ներկայացվում է մի աբսուրդ իրականություն: Այստեղ մի քանի անվտանգության աշխատակիցներ փորձում են անցնել ինչ-որ մի պայմանական մասնագիտական տիրույթ և բազմաթիվ այլ խնդիրների կողքին հանձնարարություն են ստանում սովորել նաև հին սլավոնական լեզուն:

Ներկայացման մեջ հին ասքի տեքստը միահյուսվում է «Մանկական աշխարհ» խաղալիքների խանութում կատարված գողության մասին մենախոսությանը, իսկ ծանր խոհերով տարված իշխան Իգորը երաշխավորություն է ստանում գնալ հոգեբույժի մոտ: Այստեղ ամոթալի ոչինչ չկա: Մեր օրերում այդպես են վարվում շատերը:

Սակայն, դրա հետ միաժամանակ, ներկայացումը վերածվում է լուրջ խոսակցության տղամարդ լինելու ճգնաժամի մասին:

Անցյալի հերոսները մտածում, խոսում և վարվում էին սխրանքներ գործելու չափանիշների համաձայն, իսկ Ռուսիայի ներկա պաշտպանները՝ անվտանգության աշխատակիցների հետաքրքրությունները սկսվում և ավարտվում են մուտքի դռան մոտ տեղադրված փոքրիկ տնակում կոմյուտերային խաղաթղթերը բացել-փակելով:

Ընդհանուր եզրակացությունը միակն է՝ դժվար է ռուսական հողի համար առանց Իգորի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 680 անգամ