Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ն.Կալյադա. «իմ բոլոր հերոսուհիները արդեն մահացել են»

11.22.2019

Այսօր, նոյեմբերի 22-ին, Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոնում հանդիսատեսին կներկայացվի նոր բեմադրություն: «Շանել կնիկը» խորագրով պիեսի հեղինակը և բեմադրիչը Նիկոլայ Կալյադան է: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Եկատերինբուրգում ապրող և իր ոչ պետական թատրոնը ղեկավարող Կալյադան Ռուսաստանի ժամանակակից դրամատուրգիայի և թատերական արվեստի հայտնի անուններից է: Նա թատերասեր հասարակությանը հայտնի է դարձել 1986թ.-ից, երբ սկսեց լայն հասարակությանը պարբերաբար ներկայացնել իր դրամատիկական ստեղծագործությունները, ապա նաև թարգմանվել և դրանց հիման վրա բեմադրվել նաև արտասահմանում:

«Շանել կնիկը» Կալյադայի առավել մեծ ժողովրդայնություն վաստակած գործերից է: Այդ ստեղծագործությունը նա գրել է 2010թ.-ին: Այժմ արվեստագետն այդ դրամտիկական գործով էլ իր հեղինակային դեբյուտն է իրականացնում Մոսկվայի հանրահայտ թատրոնում:

Խոսելով պիեսի ստեղծման մասին, Կալյադան նշել է, որ ինչ-որ ժամանակ հաղորդում է պատրաստել իր հեղինակային «Սև տոմսարկղ» խորագրով ծրագրի համար: Այդ հաղորդումը նվիրված է եղել Եկատերինբուրգի հաշմանդամների ընկերակցության «Ներշնչանք» համույթին, որրտեղ հանդես էին գալիս տատիկները...

«Այդ հաղորդումն ունեցավ հսկայական հաջողություն ,- հիշում է նա:- Այն մարդկանց մասին է, որոնք չեն տրտնջում, ուրախանում են կյանքով: Հետո, 10 տարի անց, ես վերանայեցի տեսագրությունը և հանկարծ հասկացա, որ գրեթե իմ բոլոր հերոսուհիները արդեն մահացել են: Ես մտածեցի, որ ինչ-որ բան պիտի անել նրանց հիշելու, նրանց անմահություն նվիրելու համար, որովհետև նրանք զարմանահրաշ էին...»:

Կալյադան այդ կանանց մասին գրել է պիես: Այն վերնագրվել է «Շանել կնիկը» և բեմադրվում շատ թատրոններում: Այն «մարդկանց և ծերության մասին է, որը սպասում է բոլորին և այն մասին է, որ ծերերին պետք է, շատ դեպքերում, կարողանալ ներել , խղճալ և համբերատար լինել նրանց նկատմամբ »,- ասում է Կալյադան:

Նա այս բեմադրությունն իրականացրել է Վախթանգովի թատրոնի ավագ սերնդի արտիստների մասնակցությամբ: «Ես տեսնում եմ, թե ինչպես են նրանց աչքերը վառվում փորձերի ժամանակ և թե ինչպիսի անհավանական էնտուզիազմով են աշխատում...»,- պրեմիերայից առաջ նշել է : «Շանել կնիկը» խորագրով պիեսի հեղինակը:




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:

Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 730 անգամ