Հենրիխ 3-րդը գրելիս Շեքսպիրի հետ ստեղծագործել են նաև համահեղինակներ11.27.2019
Արհեստական ինտելեկտը հետազոտող չեխ գիտնական Պետեր Պլեխաչը հանձնարարված լեզվագիտական ալգորիթմով պարզել է, թե «Հենրիխ 3-րդ» պիեսի ո՞ր մասն է գրել Շեքսպիրը, և ո՞ր մասը նրա համանեղինակ Ջոն Ֆլեթչերը: Հետազոտության արդյունքները չեխ գիտնականը հրապարակել է arxiv.org կայքում:
Ֆլեթչերը «Թագավորի մարդիկ» թատերախմբի գլխավոր դրամատուրգ Շեքսպիրին փոխարինել է 1616թ.-ին: Թեև գրական փորձագետները գիտեին, որ «Հենրիխ 3-րդ» պիեսը երկու դրամատուրգների համահեղինակությամբ է ստեղծվել, այնուամենայնիվ չէին կարողանում պարզել, թե նրանցից ո՞վ, ո՞ր հատվածն է ստեղծել:
Պլաչեխի ասելով հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ Շեքսպիրը գրել է պիեսի 17 պատկերներից 7-ը, իսկ Ֆլեթչերը՝ 5-ը: Շեքսպիրը ստեղծել է առաջին գործողության մեկնարկային 2 պատկերները: Դրանից հետո առաջին գործողության 3-րդ պատկերից մինչև երկրորդ գործողության 3-րդ պատկերը գրել է Ֆլեթչերը, ապա երկրորդ գործողությունն ավարտին է հասցրել Շեքսպիրը:
Այս պիեսի ստեղծմանը մասնակցել են նաև գրող Ֆիլիպ Մեսինջերը և էլի մի շարք հեղինակներ, որոնց ինքնությունը պարզված չէ:
Պլաչեխն այս բացահայտումն արել է հենվելով պիեսի տեքստում օգտագործված կրկնվող բառերի և ռիթմիկ մոդելների վրա:
Ասենք, որ Շեքսպիրի հետ Ֆլեթչերի համահեղինակ լինելու մասին վարկածն առաջին անգամ բարձրաձայնել է խմբագիր Ջեյմս Սփեդլինգը՝ 1850թ.-ին: Նա այդ ժամանակ, արդեն, նկատել և արձանագրել էր անձնական դերանունները օգտագործելու նմանություն Ֆլեթչերի պիեսներում և «Հենրիխ 3-րդ»-ի որոշ հատվածների միջև: Դրա հաստատումը մոտ երկու դար հետո չեխ գիտնական Պետեր Պլեխաչը կատարեց, արդեն, բարձր տեխնալոգիական միջոցների կիրառմամբ՝ արհեստական ինտելեկտի օժանդակությամբ: