Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատերական օլիմպիադայի տիրույթում է ընդգրկվել նաև «Նոր եվրոպական թատրոն» փառատոնը

11.27.2019



Այսօր, նոյեմբերի 27-ին, Սանկտ Պետերբուրգում Կոպենհագենի «SIGNA» թաթերական ընկերությունը որպես համաշխարհային պրեմիերա կցուցադրի «Խաղալիքներ» ներկայացումը: Իրադարձությունը տեղի կունենա անսովոր պայմաններում, քանի որ որպես բեմահարթակ ընտրվել է քաղաքում գործող սթրիթ-արթի թանգարանը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Դանիացի արտիստների բեմադրության առաջնախաղը տեղի է ունենալու «Նոր եվրոպական թատրոն» (NET) փառատոնի շրջանակներում, որն էլ իր հերթին Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում է առաջին անգամ հյուրընկալվել:

Թատերական այս յուրահատուկ սթարթ ափերը հնարավոր են դարձել Պիտերում ընթացքի մեջ գտնվող Թաթերական օլիմպիադայի շնորհիվ. Որի կազմկոմիտեի անդամներից մեկը Ալեքսանդրինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար Վալերի Ֆոկինն է:

«Թատերական օլիմպիադայի խնդիրներից մեկն այն է, որ հանդիսատեսներին ներկայացվի ժամանակակից համաշխարհային թատրոնի լայն սպեկտոր՝ դասականից մինչև ժամանակակից սերնդի ամենահամարձակ փորձարարությունները: Ահա թե ինչու էր մեզ համար կարևոր օլիմպիադայի ծրագրում ընդգրկել NET փառատոնը, որը հայտնի է իր նորարարություններով»,- նշել է Ֆոկինը:

«Խաղալիքները» բեմադրությունը «SIGNA» մանկական թաթերական ընկերության յուրահատուկ նախագիծն է, որը արվել է NET փառատոնի և թատերական օլիպիադայի համար: Սա մի մտահղացում է, որը յուրաքանչյուր ցուցադրության ընթացքում պիտի զարգանա և ձեռք բերի նոր իմաստներ, հարստացվի պերֆորմերների անձնական փորձով թելադրված նորանոր շերտերով:

«SIGNA» ընկերության նախագծերը պարզապես ավանդական ներկայացումներ չեն: Բեմի եռաչափ տարածության մեջ ստեղծվում են զուգահեռ աշխարհներ, որոնցում, որպես օրինաչափություն, հանդիսատեսը ընտելանում է երկար ժամանակահատվածում, բայց ի վերջո սկսում է ընկալել ոչ այլ կերպ, քան որպես ամենաիսկական իրականություն:

Ասենք, որ Թատերական օլիմպիադայի շրջանակներում Սանկտ-Պետրբուրգի Ալեքսանդրինյան թատրոնում ներկայացումներ կցուցադրեն 22 երկրներից ժամանած կոլեկտիվներ: Իսկ եթե դրանց բերած ներկայացումներին ավելացնենք նաև Ռուսաստանի տարածաշրջաններից իրենց լավագույն ներկայացումները այստեղ ցուցադրելու բերող կոլեկտիվների նախագծերը, ապա կստացվի, որ բեմարվեստի այս յուրահատուկ հանդիսության ժամանակ պետերբուրգցիներին տրվում է ավելի քան 100 ներկայացում դիտելու հնարավորություն:

Այս Թատերական օլիմպիադան 9-րդն է և առաջին անգամ միաժամանակ անցկացվում է երկու երկրներում՝ Ռուսաստանում և Ճապոնիայում:





Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 977 անգամ