Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Օլեգ Տաբակով. «Պետք է մեկ անգամ սիրով զբաղվել հաջողության հետ»

12.16.2019

«Ինչպես հասկանալ հաջողության բնութագիր, ինչպես այն կարդալ»։ Մոսկվայի «Սատիրիկոն» թատրոնի գեղարվեստական ղեկավար, հայտնի դերասան Կոնստանտին Ռայկինի համար այդ հարցին, հենվելով սեփական կենսփորձի վրա, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օլեգ Տաբակովը ժամանակին տվել է շատ յուրահատուկ պատասխան։

«Ծերուկ,֊ ասել է Տաբակովը երիտասարդ Ռայկինին,֊ պետք է մեկ անգամ սիրով զբաղվել հաջողության հետ և հասկանալ, որ դու հետաքրքիր ես»։

«Ես հիշում եմ, թե ինչպես այդ արտահայտությունից հետո, իմ մեջ ամեն բան, պարզապես գահավիժեց։ Ինչպե՞ ս կարող է հնարավոր լինել, որ մեկ անգամից հետո հասկանաս, որ հաջողակ ես»,֊ զարմանում է Ռայկինը և ընդգծում, որ ինքն ամեն օր մտորում է, որ երեկ պատահաբար ստացվեց, իսկ այսօր ինքն, անշուշտ, կդիմակազերծվի։

Նա հա0ոզված է, որ բեմական հաջողության բնությունը կարելի է համեմատել մաթեմատիկայում բարդ վարժություն լուծելու հետ։ Եթե պատասխանը սխալ է, ուրեմն՝ ներկայցման մեջ սխալ է կատարվել։ «Ահա թե ինչու, և ես՝ մշտապես ինքնաբզկտմամբ զբաղվողս, և Օլեգ Պավլովիչը (Տաբակովը-խմբ.) երկուսս էլ ճիշտ ենք հաջողության մասին մեր կարծիքի մեջ»։

Այս մասին Կոնստանտին Ռայկինը պատմել է օրերս «Արևի հյուլե» խորագիրը կրող փառատոնում, որը կազմակերպում և անցկացնում են Օլեգ Տաբակովի աշակերտները։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 949 անգամ