Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մահացել է Գալինա Վոլչեկը

12.27.2019

Այսօր. Դեկտեմբերի 27-ին, 86 տարեկան հասակում կյանքից հեռացել է Մոսկվայի «Սովրեմեննիկ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Գալինա Վոլչեկը:

Գալինա Վոլչեկը հայտնի է թե որպես թատերական ռեժիսոր և թե որպես կինոյի դերասան: Նա նկարահանվել է ավելի քան 30 ֆիլմերում «Զգուշացիր ավտոմեքենայից», «Կարմիր Գլխարկի մասին», «Աշնանային մարաթոն» և այլն: Իսկ թատրոնում նա ավելի քան չորս տասնյակ բեմադրություններ է հեղինակել, որոնց մեծ մասը այսօր հիշատակվում են որպես ռուսական բեմարվեստի դասական գործեր:

Իր բեղմնավոր ստեղծագործական աշխատանքի համար նա արժանացել է բազմաթիվ թատերական մրցանակների և պետական պարգևների:

Ռուսական լրատվամիջոցներն ավելի վաղ տեղեկություն էին տարածել Գալինա Վոլչեկի հոսպիտալացման մասին: Նա գտնվում էր Մոսկվայի Բոտկինի անվան հիվանդանոցում: Նրան ախտորոշել էին թաքերի բորբոքում:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 882 անգամ