Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ներկայացում, որտեղ կա փայտահատ և որը Կարմիր գլխարկի սիրելին է

12.30.2019


Նախօրեին և այսօր. Դեկտեմբերի 29-ին և 30-ին, Մոսկվայի «Զարյադյե» այգու մեծ դահլիճում անգլիացի երիտասարդ խորեոգրաֆ Ռոսս Ֆրեդդի Ռեյը ներկայացնում է «Կարմիր գլխարկը» հեքիաթի սեփական պարային ընթերցումը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «nsn.fm»-ին:

Նոր բեմադրության համաշխարհային պրեմիերան անգլիայից հրավիրված արվեստագետի առաջին ստեղծագործությունը չէ այս բեմում: Ռոսս Ֆրեդդին դեռ անցած թատերաշրջանից է հաստատել իր ծանոթությունը մոսկվացի խստապահանջ հանդիսատեսի հետ՝ «Կեղծ ժպիտ» պարային ներկայացմամբ, որտեղ հանդես էր գալիս հայտնի պարող Սերգեյ Պոլունինը:

«Կարմիր գլխարկը» ներկայացման մեջ անգլիացի խորեոգրաֆ և ռուսաստանցի պարող համագարոծակցությունը շարունակվում է մի նոր որակական մակարդակով և հասցեագրված է ընտանեկան դիտման համար:

«Երեխաներին հետաքրքիր կլինի հետևել սյուժեին, իսկ մեծահասակները այս հեքիաթում կտեսնեն լուրջ դրամատիկական ենթատեքստ: Սա դասական բալետ է՝ պուանտաներով, պա-դե-դեով, սակայն գոթական ոճով»,- բացատրել է Պոլունինը:

Լիբրետոյի հիմքում ընկած է Շարլ Պերրոյի հայտնի նույնանուն հեքիաթը: Բալետային նոր ներկայացման մեջ այն ստացել է նոր մեկնաբանություն: Կարմիր գլխարկը 19 տարեկան է: Նա ունի սիրելի ընկեր՝ փայտահատը (մենակատար՝ Սերգեյ Պոլունին) , որը 23 տարեկան է: Այդ նոր հերոսին Պոլունինը նույնականացնում է իր հետ: «Նա միայնակ է, նրան հասարակությունը չի ընդունում»,-ասում է նա և ընդգծում, որ այդ զգացողությունն իրեն շատ լավ ծանոթ է:

Արտիստը խոստովանել է, որ բնավորությամբ ինքը «փակ» մարդ է, չի սիրում լինել ուշադրության կենտրոնում և նախընտրում է կողքից հետևել իրադարձություններին:

Սա համաշխարհային համբավ վայելող ռուսաստանցի պարողի առաջին մանկական ներկայացումն է: Նա վստահ է, որ հիանալի դեկորացիաներով ամանորյա ներկայացումը հանդիսատեսներին իրոք տեղափոխում է մի այնպիսի հոգևոր միջավայր, որտեղ մարդիկ դառնում են բեմում ծավալվող իրադարձությունների մասնակից:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 746 անգամ