Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ․․․

12.30.2019

Ամանորը նույնքան անսովոր է, որքան, որ` սովորական:

Բայց բոլորը սպասում են նրան: Դա նորի սպասումների ակտիվացման մի յուրահատուկ պարբերական արարողություն է, որ մարդիկ ստեղծել են իրենց և տիեզերականի միջև աներևույթ կապը նորոգելու ակնկալիքով...

Ամանորը նոր տարի է` կյանքի շրջապտույտի հերթական փուլի վերջ և սկիզբ:

Այն տոն է, հանդիսություն, որն ունի սրբազան ու զարդարուն ծեսի շուք և հմայք․․․

Մարդիկ Ամանորն սկսում են հրաշքի սպասումով, շարունակում ձյունահողմի ելևէջներ հիշեցնող պարահանդեսի մասնակցի պատրանքով, հանդիսությունները եզրափակում հեռացող տարվա հրաժեշտի թախիծով և գալիքի տիրույթում հայտնվածի հուսավառ հնազանդությամբ․․․

Ամանորը մեռնող ու վերածնվող բնության մարդկային արձագանքն է:

Ահա թե ինչու, այդ ծեսի մասնակիցներից յուրաքանչյուրն առանձին առանձին և բոլորը միասին, աշխարհին նայում են աչքերի միևնույն արտահայտությամբ՝ բարու սպասմամբ․․․

Եվ դա մարդու նախաստեղծ նկարագիրն ու բնութագիրն է․․․

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ․․․





«Թագլուրն» իր ընթերցողներին կրկին կներկայանա 2020թ.-ի հունվարի 14-ին:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 828 անգամ