Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դավանել կենդանի մարդու ներկայությանը

01.14.2020



Մոսկվայի հայտնի «Սովրեմեննիկ» թատրոնի գեղարվեստական ղեկավարությունը 2020թ.-ի հունվարի 9-ից ստանձնել է տաղանդավոր ռեժիսոր, Մեյերհոլդ կենտրոնի ղեկավար Վիկտոր Ռիժակովը: Նա թատերախմբի հետ առաջին հանդիպմանը չի ներկայացրել որևէ աշխատանքային ծրագիր և հայտարարել է, որ ինքն այսպիսի համապարփակ փոփոխության չի սպասել, հիմա խոր հուզմունքի մեջ է և, չգիտես թե ինչու, ցանկանում է խոսել ամենից կարևորի մասին: Գլխավորի մասին՝ պարզապես նայել միմյանց աչքերի, լինել միասին:

«Լավ եմ հասկանում, որ թատրոնը երկար-երկար տարիներ գոյատևել է իր ամբողջության մեջ»,-նշել է Ռիժակովը և «Սովրեմեննիկի» պատմությունը համեմատել է մի ընտանիքի հետ, որն ապրում էր իր հասկանալի և լիարժեք կյանքով: Եվ հանկարծ, միանգամից... (2019թ.-ի տարեմուտրին մոտ՝ դեկտեմբերի 27-ին, մահացել է «Սովրեմեննիկ» թատրոնի երկարամյա գեղարվեստական ղեկավար Գալինա Վոլչեկը-խմբ.»)

«Ես այդ աղետը զգացի... հրաժեշտի օրը՝ լռության և բառերի միջոցով, որոնք արտածում էին մարդիկ...»,- հիշել է Ռիժակովը՝ նկատելով որ Վոլչեկի հուղարկավորության օրն այդ լռությունը և ափսոսանքի բառերը գալիս էին ոչ միայն բեմից: Իսկ, հետո, երբ դեռ այդ տպավորությունների ներքո իմացել է, որ նշանակվել է այդ հանրահայտ բեմում և թատերական տարածքում՝ որպեսզի ղեկավար քայլ կատարի, ամեն ինչ կրկնակի բարդ է դարձել:

«Հասկանում եմ մի բան, այսքան օրգանական և հզոր ղեկավարումից հետո բարդ է լինելու բոլորի՝ և ձեզ և ինձ համար: Անշուշտ, ես երբևէ չեմ կարող լինել այդպիսի ղեկավար», - խոստովանել է Ռիժակովը և արժևորելով Գալինա Վոլչեկի ներդրումը թատրոնի մեջ նշել է, որ նա ոչ միայն ուժ և մեծություն էր, այլև կյանքի հսկայական փորձ և պարզապես այս փատրոնի պատմությունը..:

Ռիժակովն նշել է, որ այդպիսի որակների առկայություն իր մեջ դժվար է պատկերացնել: Ինքն այլ է, բոլորովին այլ... և բոլորին ուղղում է հռետորական հարց, իսկ, գուցե, եթե թատրոնի կոլեկտիվի հետ սովորեն լինել միասին, չդավաճանել և չքանդել հաստատված գեղագիտական այն սկզբունքները, որ եղել են «Սովրեմեննիկու՞մ»...

Նա հիշել է նշանավոր դերասան Օլեգ Եֆրեմովին, որը պաշտպանում էր Ստանիսլավսկու այն գաղափարը, որ թատրոնը կոլեկտիվ արվեստ է:

«Դա իմն է,- խոստովանել է նա: - Հենց այն սկզբունքը, որը որոշում է իմ աշխատանքն արդեն շատ տարիներ»: Ռիժակովը գերազանց հասկանում է, թե որքան կարևոր է այն ամենը, ինչը, որ արել են «Սովրեմեննիկը» ստեղծող նախորդները, որոնք անցել են անհավանական և յուրահատուկ ճանապարհ և որը հիմա, պարզապես, այս արվեստի օջախի հիմքն է: Նա այդ նվաճված որակն ու մակարդակը համարում է նաև իրենը, իր «կյանքի ու բնույթի մասը»: Նա ընդգծել է, որ երջանիկ է, քանի որ ունի մեծ ուսուցիչներ, որոնցից է, օրինակ Օլեգ Տաբակովը, որը նույնպես «ուղն ու ծուծով» սովրեմենիկական դպրոցի ներկայացուցիչ էր:

Ռիժակովը 18 տարի աշխատել է Մոսկվայի գեղարվեստական թատրոնում МХАТ-ի դպրոց-ստուդիայում և իր կուտակած փորձով համոզվել է, որ թատրոնը կարող է կազմակերպվել միայն ստուդիականության և կոլեկտիվիզմի միջոցով:

Ինչպե՞ս պահպանել այդ արժեքները, որոնք շատ արագ անէանում են, մանավանդ, երբ թատրոնը հաջողության է հասնում: Պատասխանը միակն է, միայն միատեղ, միայն միասին, համույթով: Ըստ նրա դա անհավանական և մեծ աշխատանք է պահանջում:

Ռիժակովը կարծում է, որ «Սովրեմեննիկի» հիմնադիրներների դավանած «բեմում կենդանի մարդու ներկայությունը» արտահայտության մեջ գլխավոր բառը «ներկայությունն» է: Հանդիսատեսն էլ է դրա համար թատրոն գալիս և սպասում դերասանից «մարդկային ներկայություն»: Ըստ նոր գեղարվեստական ղեկավարի, դա այսօր ամենագլխավորն է:

Նա թատրոնի ղեկավարությունը ստանձնել է սոսկ ինչ-որ ներքին պատկերացումներ ունենալով «Սովրեմեննիկի» մասին: Վստահ է մի բանի մեջ, մարդիկ այստեղ պետք է երջանիկ լինեն: «Մարդը ծնվում է, որպեսզի երջանիկ լինի: Եվ թատրոն է գալիս դրա համար: Եվ ես ցանկանում եմ, որ բոլորը երջանիկ լինեն: Հակառակ դեպքում ինչու՞ համար է այս ամենը»,- հարցնում է Ռիժակովը:

Այդ որակին հասնելը հեշտ չէ, բարդ է: Սակայն այս դեպքում էլ նա կարծում է պետք է ապավինի թատրոնի հիմնադիրների աներևակայելի փորձին, որոնք իրենց գործունեությամբ հասել են սպասված հոգևոր կետին:

Նորանշանակ գեղարվեստական ղեկավարը թատրոնի գործունեության առաջիկա տարին նվիրել է իր լեգենդար նախորդի՝ Գալինա Վոլչեկի հիշատակին և հույս ունի, որ «Սովրեմեննիկը» կրկին կմնա ձգողականության ուժի վայր...


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 914 անգամ
    12345678910