Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ներկայացումը վաղը տեղի կունենա, սակայն այնտեղ այդ դրվագը չի խաղացվի

12.02.2013


«Վախթանգովի թատրոնը որբացավ»,- գրում է «tvkultura.ru »-ն ողջ կյանքը այդ թատրոնի բեմում աշխատած, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Յուրի Յակովլևի մահվան կապակցությամբ: Վաղը՝ դեկտեմբերի 3-ին տեղի կունենա նշանավոր արտիստի հետ հրաժեշտի արարողությունը, իսկ հուղարկավորությունը տեղի կունենա Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանոցում:

Յուրի Յակովլևը վախթանգովյան թատրոնի այն ներկայացուցիչներից էր, ում հավասարվելու ձգտմամբ էր գործում այդ մշակութային օջախի ողջ թատերախումբը: «Վերժամանակյա արտիստ և մարդ » , այդպես է որակում Յուրի Յակովլևին ռուսական մշակութային այս հեռուստաալիքը:

« Շատ թանկարժեք է այն հսկայական լույսի քանակությունը, որ իրենից հետո թողել է Յուրի Վասիլևիչը և նրան մենք հիշելու ենք ոչ թե թախիծով, այլ ժպիտով»,- նշել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Օլեգ Մենշիկովը:

Ընդհանուր հաշվարկով Վախթանգովի անվան թատրոնին Յուրի Յակովլևը ծառայել է 52 տարի: Շչուկինի ուսումնարանը ավարտելուց անմիջապես հետո նա ընդունվել է այս փառաբանված թատերախումբ, ինչպես ինքն է հումորով նկատել «գեղեցիկ աչքերի համար»:

1958թ.-ին թողարկված «Ապուշը» ֆիլմում Յակովլևը մարմնավորեց գլխավոր հերոսին: Սկսնակ դերասանի խաղը իշխան Միշկինի դերում միանգամից բացահայտեց նրա արտիստական գլխավոր առանձնահատկությունները՝ մեղմությունը, հմայքը և բնատուր ազնվականությունը, որը նրա մեջ արտահայտվում էր նույնիսկ կոմիկական դերեր խաղալիս:

Այսօր երեկոյան, Վախթանգովի թատրոնում 2013թ.-ի «Թատերասերի աստղ» մրցույթի հանդիսատեսների համակրանքի անկախ մրցանակը «Բեմի լեգենդը» անվանակարգում պետք է հանձնվեր Յուրի Յակովլևին, իսկ վաղը՝ դեկտեմբերի 3-ին նա «Նավահանգիստ» ներկայացման մեջ պետք է խաղար բունինյան «Մութ ծառուղիների» հերոսի դերը:

Ներկայացումը վաղը տեղի կունենա, սակայն այնտեղ այդ դրվագը չի խաղացվի:

    Դիտվել է 1051 անգամ