Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Անկախ թատրոնների փառատոնը ավանդույթ է դառնում

02.03.2020


Ռուսաստանում, արդեն, ավանդության է վերածվում անկախ թատրոնների փառատոնի անցկացումը: Միջոցառումը կազմակերպում է Վորոնեժ քաղաքում գործող «Նիկիտյան» անկախ թատրոնը՝ քաղաքապետարանի մշակույթի դեպարտամենտի աջակցությամբ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Փառատոնին մասնակցելու հնարավորություն է տրվում ոչ միայն Ռուսաստանի տարբեր բնակավայրերի անկախ թատրոններին, այլև մերձավոր արտասահմանում գործողներին: Ապրիլին մեկնարկելիք 6 օրյա միջոցառմանն, օրինակ, փառատոնային 3 բեմերից մեկում հանդես կգա Ղազախստանից ժամանած «ԱրթիՇոկ» թատրոնը՝ իր «Ինչ էիք անում դուք երեկ երեկոյան» ներկայացմամբ:

Անկախ թատրոնների վորոնեժյան 3-րդ փառատոնը կկայանա ապրիլի 27-ից մայիսի 3-ին:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 980 անգամ