Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նախատեսում են նոր բեմադրությունը ցուցադրել մեկ այլ կատակերգությանը զուգահեռ

02.12.2020

Մոսկվայի «Սատիրիկոն» թատրոնում շուտով հանդիսատեսի դատին կհանձնեն Մոլիերի այն պիեսներից մեկը, որի գլխավոր հերոսին առաջին անգամ , դեռևս 17-րդ դարում, մարմնավորել է ինքը՝ հեղինակը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «vk.com»-ին:

«Սկապենի խաբեությունները» կդառնա մոլիերյան երրորդ ներկայացումը, որը կհամալրի Կոնստանտին Ռայկինի գլխավորությամբ գործող թատրոնի խաղացանկը: Ընթացիկ շաղաշրջանում արդեն հաջողությամբ ցուցադրվում են ֆրանսիացի դասականի երկու գործերը՝ «Դոն ժուանը» և «Ակամա բժիշկը»:

«Սկապենի խաբեությունները» ստեղծվել է 1670թ.-ին: Այս տարի լրանում է պիեսի 350-ամյակը: Պրեմիերան կայացել է նույն թվականի մայիսի 11-ին Փարիզի Պալե-Ռոյալ թատրոնում: 2020թ.-ի մոսկովյան պրեմիերան նույնպես կկայանա մայիսին: Իսկ ընդհանրապես, «Սատիրիկոն»-ում նախատեսում են նոր բեմադրությունը ցուցադրել «Ակամա բժիշկը» կատակերգությանը զուգահեռ՝ նույն երեկոյի ընթացքում, թատրոնի Մեծ և Փոքր բեմերում:

«Մի կողմից սա բարձրագույն դասի խաղարկային թատրոն է և անհավանակ աստվածային զվարճանք, որտեղ շատ են ուրախությունը, ծիծաղելին և հիանալի հորինվածքները: Սակայն, բացի այդ, պիեսում շատ հզոր, իմաստուն, անհավանականորեն սուր երգիծական և փիլիսոփայական լիցք կա, որը ուղղակի դիպչում է ժամանակակից իրականությանը»,- նշել է Ռայկին:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 693 անգամ