Աշակերտները վերականգնել են «պլաստիկական դրաման» 12.03.2013
«Հայացքը, ժեստը, դիրքը, մարմնի հազիվ նկատելի շարժումը «մերկացնում» են մարդուն անհամեմատ ավելի շատ, քան դա կարող են անել բառերը»,- ասում էր 1973-1989թթ.-երին Մոսկվայում գործունեություն ծավալած պլաստիկական դրամայի թատրոնի հիմնադիր Գեդրյուս Մացկյավիչուսը:
Պարուսույցը, կյանքից հեռացավ մոտ 6 տարի առաջ, հաղորդում է « tvkultura.ru»-ն: Իսկ օրերս նրա աշակերտները նրա բեմադրած «Տարվա եղանակները» վերականգնել և կրկին ներկայացրել են հանդիսատեսին:
Այդ ներկայացումը ցուցադրվեց «Բաց բեմ» նախագծի շրջանակներում, որը արդեն 13 տարի օժանդակում է երիտասարդ ռեժիսորներին, դերասաններին և նկարիչներին բացահայտել իրենց ունակությունները:
Մացկյավիչուսի ներկայացման վերականգնումը «պլաստիկական դրամային» նոր կյանք հաղորդելու փորձ է: Դրա հիմքում ընկած են Անդերսենի «Խոզարածը», «Ձյունե թագուհին», «Ձնծաղիկը», «Սառցե աղջիկը» հեքիաթների սյուժեները: Գործողությունները տեղի են ունենում Վիվալդիի, Բախի, Բեթհովենի, Մոցարտի, Գլյուկի երաժշտության ներքո: Ներկայացումը վերականգնել է Մացկյավիչուսի աշակերտուհի Տատյանա Բորիսովան, ով 30 տարի առաջ պարել է Պլաստիկական դրամայի թատրոնում:
«Բեմի վրա դերասանների գոյության միջոցը ոչ մի թատրոնի հետ համեմատելի չէ: Սա բալետ չէ, սա դրամա չէ: Սա ամեն ինչի մի յուրահատուկ սինթեզ է և խոսող մարմինը այս թատրոնի խորհրդանիշն է»,- ասում է Տատյանա Բորիսովան: