Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Շչեդրինի բոլոր օպերաները ներկայացվում են այդ նշանավոր թատրոնում

02.13.2020

Սանկտ-Պետերբուրգի Մարինյան թատրոնում մեր ժամանակների նշանավոր ռուս կոմպոզիտորներից մեկի՝ Ռոդիոն Շչեդրինի ստեղծագործությունների հիման վրա իրականացված բեմադրությունների թիվը կավելանա ևս մեկով: Այսօր, Փետրվարի 13-ին, հայտնի դիրիժոր Վալերի Գերգիևի գեղարվեստական ղեկավարությամբ հանդիսատեսին կներկայացվի կոմպոզիտորի «Լոլիտա» օպերան, որի համար գրական հիմք է դարձել Ռուս նշանավոր գրող Վլադիմիր Նաբոկովի համանուն վեպը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Կարելի է արձանագրել, որ Մարինյան թատրոնում այսօր արդեն բեմականացված են Շչեդրինի մինչև հիմա հեղինակած բոլոր օպերաները: Այսպես, թատրոնի խաղացանկում են շչեդրինյան «Մեռած հոգիներ», «Հմայված օտարականը», «Ձախլիկը» և «Ծննդյան տոների հեքիաթ» օպերաները, իսկ «Բոյարուհի Մորոզովա» օպերան համերգային կատարմամբ այստեղ հնչեցվում է պարբերաբար:

«Լոլիտա» օպերան Շչեդրինը գրել է 1992թ.-ին: Հեղինակը այն բնորոշում է որպես «Grand opera» ժանրի գործ (բազմաթիվ տեսարաններով լուրջ բնույթի օպերա):

Կոմպոզիտորի այս ստեղծագործությունը բեմադրվել է 4 անգամ: Համաշխարհային պրեմիերան կայացել է 1994թ.-ին Սթոքհոլմում, ապա Պերմում (2003թ.), Վիսբադենում (2011թ.) և Պրահայում (2019թ.-ին):

Ի դեպ, Շչեդրինը այս բեմադրություններից առավել բարձր գնահատական տվել է Պրահայի բեմադրությունը, որը նաև առավել մոտ է նաբոկովյան վեպին, քանի որ. «... սյուժետային գծից բացի, այնտեղ գտնվել է հետաքրքիր երանգ, որը համամասնում է ողբերգականությունը և նրբությունը»:

«Նաբոկովը իր ստեղծագործությունը անվանել է «պաթետիկ գիրք» և վշտանում էր, որ քննադատները չէին կարողացել որսալ այն նրբությունը, որոնցով լցաված է այն»,- նշել է Շչեդրինը և ավելացրել, որ դա կախարդական տեքստ է, որն ընկալելու համար չի կարելի միայն սահմանափակվել ֆաբուլայով:

Ավելացնենք, որ բեմադրության գլխավոր հերոսուհուն մարմնավորող արտիստուհիներից մեկի գնահատմամբ կոմպոզիտորը «միստիկական տարրերով թրիլլեր» հիշեցնող ոճի վեպը տեղափոխել է օպերայի ժանր այնպիսի տաղանդով, որ «ոչինչ առավել լավ չի կարելի պատկերացնել»:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 680 անգամ