Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ուշադրություն են բևեռում «հատուկ» արտիստների ինքնահաստատման պահանջարկի հանդեպ

02.21.2020


Ընթացիկ շաբաթվա վերջին 3 օրերին (փետրվարի 21, 22, 23-ին) Մոսկվայում գործող «Կրուգ» ինքլյուզիվ ստուդիան և Մեյերհոլդ կենտրոնը կանցկացնեն իրենց ամենամյա «Պրոտեատր» միջազգային ստուգատեսը, որին մասնակցում են «հատուկ» արտիստները: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Այս միջոցառման կազմակերպիչները իրենց խնդիրը համարում են հաշմանդամություն ունեցող արտիստների ուժերով ստեղծված թատրոնի մասսայականացումը և հետազոտությունը: Այսպես, նրանք նաև հույս ունեն «հատուկ» արտիստների ինքնահաստատման պահանջարկի հանդեպ ուշադրություն բևեռել: Բացի այդ ներկայացումները պետք է ցուցադրեն այդ արտիստների բեմական գրավչությունը և ունակությունները:

Առաջիկա 3 օրերին «Պրոտեատր» միջազգային ստուգատեսում կցուցադրվեն Իտալիան, Հոլանդիան, Իսպանիան և Ռուսաստանը ներկայացնող թատերախմբերի պատրաստած 6 ներկայացումներ, որոնց միավորում է «Հաշմանդամություն ունեցող մարդու շնորհանդես և վերաշնորհում» թեման:

Միջոցառման մասնակիցներն, անշուշտ, նաև կհաղորդակցվեն առօրյա կյանքում, կկիսեն միմյանց հետ արդեն կուտակած արտիստական փորձը, կլինեն նաև վարպետաց դասեր: Նշենք,որ ամեն ներկայացումից հետո նախատեսվում է տվյալ բեմադրության շուրջ հանդիսատեսների հետ քննարկումների անցկացում:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 708 անգամ