Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Ժամանակակից պիեսի թատրոնում» բորշչ են կերել

03.03.2020

Նախօրեին, մարտի 2-ին, Մոսկվայի «Ժամանակակից պիեսի թատրոնի» գեղարվեստական ղեկավար Իոսիֆ Ռայխելգաուզը իր հանդիսատեսին է ներկայացրել «Ֆաինա. Էշալոն» խորագրով նոր բեմադրությունը, որի հիմքում ընկած է իր մոր՝ Ֆաինա Իոսիֆովնա Ռայխելգաուզի հեղինակած հիշողությունների գիրքը՝ «Այն մասին, ինչը... հիշում եմ... Անցել է... Անհանգստացնում է» վերնագրով: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Ներկայացման և գրքի խորագրերի տարբերության համար ռեժիսորն ունի իր բացատրությունը: Ինքը բեմադրությունն անվանել է «Ֆաինա. Էշալոն» այն տրամաբանությամբ, որ իր մայրը՝ 15 տարեկան Ֆաինան, պատերազմի ժամանակ ծնողների հետ էշալոնով գնալիս հայտնվել են ռմբակոծության տակ: Ֆաինան ու իր 12-ամյա քույրը վերապրել են ռմբակոծությունը, իսկ ծնողները աղջիկների աչքի առաջ զոհվել են:

Բեմադրության մեջ առանցքային դեր է վերապահված բեմի ձևավորմանը, որը իրականացրել է ռեժիսորի նկարչուհի դուստրը՝ Մարիա Տրեգուբովան:

«Հայրիկի հետ հեշտ է աշխատել: Սակայն ես բացարձակ համոզված եմ, որ, ընդհանրապես , հարազատների հետ չպետք է աշխատել, եթե միայն իտալական պիցցայարանում կամ սիցիլիական մաֆիայում չեք»,- նշել է ռեժիսորի դուստրը՝ ավելացնելով, որ ինքն ու հայրը միասին երբեք չեն աշխատում, եթե «չհաշվենք այս բացառիկ դեպքը», որտեղ ներկայացումը ոչ միայ հոր մայրիկի, այլև իր տատիկի մասին է:

Ներկայացման ավարտին բոլոր հանդիսատեսները ներգրավվում են այս ողբերգական պատմության մեջ: Նրանց ուղղակի նստեցնում են գնացքի բաց վագոնի հարթակում դրված երկար և տարբեր չափերի սեղանների շարքի երկու կողմերում, յուրաքանչյուրին տալիս են մետաղե բաժակ, գդալ և մետաղե ափսե բորշչի համար: Հենց այս հյուրերի մոտ, իր հայտնի բորշչը եփելով, Ֆաինա Իոսիֆովնան պատրաստում և միաժամանակ պատմում է իր պատմությունը և վերջում հյուրասիրում բոլորին ճաշով:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 678 անգամ