Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Եվրամիության մշակութային կյանքը գրեթե չեղարկման գոտում է հայտնվել

03.11.2020

Գերմանիայում խոշոր պետական թատրոնները, օպերայի և համերգային դահլիճները դադարեցրել են իրենց աշխատանքը: Այդ մասին տեղեկացնում է «teatral-online.ru»-ն:

Գերմանիայի ՆԳ և առողջապահության նախարարությունները առաջարկել են հրաժարվել այն միջոցառումներից, որոնց մասնակցում են 1000-ից ավելի մարդ: Այդ միջոցը նախատեսվել է Եվրամիությունում կորոնավիրուսի տարածման կանխարգելման տրամաբանությամբ և վերաբերում է ինչպես պետական թատրոններին, այնպես էլ մեծ հանդիսասրահներ ունեցող մասնավոր մշակութային հաստատություններին:

Վաճառված տոմսերը ետ են գնվում:

Հիշեցնենք, որ Եվրամիության մեկ այլ անդամ երկրի՝ Իտալիայի կառավարությունը անցած հանգստյան օրերին որոշում էր կայացրել դադարեցնել բոլոր կինոթատրոնների, թատրոնների, թանգարանների գործունեություն՝ չեղարկելով նաօրոք հայտարարված համերգները:

Իսկ Ֆրանսիայում նույնպես արդեն ժամանակավորապես իրենց գործունեությունն են դադարեցրել այն թատրոններն ու համերգային դահլիճները, որոնք նախատեսված են 1000-ից ավելի հանդիսատեսների համար:

Ի դեպ, այս պատճառով տապալվել են այդ երկրում Ռուսաստանի Մեծ թատրոնի մարտի 10-15-ին նախատեսված հյուրախաղերը:




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:

Այս թեմայով այլ հղումներ-1
Այս թեմայով այլ հղումներ-2
Այս թեմայով այլ հղումներ-3


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 713 անգամ