Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վիրտուալ տարածքում պահպանել այն ամենը, ինչին սպասում է հանդիսատեսը

03.20.2020


Մոսկվայի «Գելիկոն օպերայում» համաշխարհային երաժշտական գլուխգործոցներին նվիրված ավանդական դասախոսությունները կտեղափոխվեն վիրտուալ իրականություն: Գնեսինների անվան երաժշտական ակադեմիայի դասախոս Դինա Կիրնարսկայան այդ նախագիծը կշարունակի համացանցային ձևաչափով: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

«Սիրելի բարեկամներ, թեև մենք հայտնվել ենք անհաղթահարելի ուժի իրավիճակում և մեր հանդիպումները իրականությունից վերածվում են վիրտուալի (երևութականի), մեզ համար կարևորը ձեր կողքին լինելն է»,- իր սոցիալական էջի հետևողներին է դիմել թատրոնը և նշել, որ ջանք են գործադրել, որպեսզի խաղացանկում պահպանեն այն ամենը, ինչին սպասում է հանդիսատեսը:

Այս ձևաչափով դասախոսի հետ հանդիպումը «Գելիկոն օպերայի» սոցիալական էջում կկայանա մարտի 28-ին, Երևանի ժամանակով 19:00-ին:

Այյս անգամ պրոֆեսոր Կիրնարսկայան իր դասախոսությունը նվիրել է Ջուզեպե Վերդիի «Նաբուկո» օպերային: Իսկ դասախոսությունից հետո «Գելիկոն օպերայի» նվագախումբը հանդես կգա փոքրիկ համերգով:

Հիշեցնենք, որ Մոսկվայում և Պետերբուրգում մինչև ապրիլի 10-ը չեղյալ են համարվել բոլոր այն զանգվածային միջոցառումները, որոնց կարող էր մասնակցել ավելի քան 50 մարդ:

Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված, շատ թատրոններ հայտնվել են ոչ շտատային իրավիճակում: Որոշներն էլ շատ կարճ ժամանակահատվածում իրենց գործունեությունը տեղափոխել են համացանցային տիրույթ և հեռարձակում են իրենց ներկայացումները սոցցանցերում, You tube հոսթինգում և այլն:

Կան թատրոններ էլ, որոնք վիրտուալ տարածք են տեղափոխում իրենց պրեմիերաները:

«Թագլուրն» արդեն տեղեկացրել է, որ այդպիսի առաջնախաղի են պատրաստվում, օրինակ, Մոսկվայի «Պրակտիկա» թատրոնում: Բացի այդ օն-լայն տիրույթում մարտի 21-ին իր հանդիսատեսների հետ հանդիպում կունենա նաև Սանկտ-Պետերբուրգի Ալեքսանդրինյան թատրոնը: Կցուցադրվի «Մաուզեր» ներկայացման առաջնախաղը՝ հույն նշանավոր ռեժիսոր Թեոդորոս Թերզոպուլոսի բեմադրությամբ:



Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 848 անգամ