Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

On-Line ներկայացումները դիտում են տասյակ հազարներով

03.24.2020


Ռուսաստանում լույս տեսնող «Տեատրալ» հանդեսը նախաձեռնել է «ԱրթՊատասխան» նախագիծը, որտեղ հրապարակվում են տվյալներ Մոսկվայի, Սանկտ-Պետերբուրգի և արտասահմանյան թատրոնների օն-լայն ձևաչափով ներկայցումների վերաբերյալ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով հայտարարված կարանտինի պայմաններում արտիստները և հանդիսատեսները իրականացրել են աննախադեպ ակցիա, նոր մակարդակով փորձելով համացանցի հնրավորությունները:

Այսպես, Սանկտ-Պետերբուրգի թատրոնների յուրաքանչյուր հեռարձակում դիտել են նվազագույնը 60 հազար-ական մարդ: Պետերբուրգի քաղաքային մշակույթի կոմիտեի տեղեկացմամբ, անցած հանգստյան օրերին Հյուսիսային մայրաքաղաքի թատրոնների ներկայացումները դիտել են, ընդհանուր առմամբ, ավելի քան երկու միլիոն մարդ:

Ասենք, որ անցած շաբաթավերջի դիտումների քանակով առաջատարը մոսկովյան թատրոններն են, որոնց ներկայացումների օն-լայն հեռարձակմանը «հաճախել» է տարբեր հաշվարկներով 3-ից 4 մլն հանդիսատես:

Ռուսաստանում հաճախումների թվաքանակը վերընթաց կոր է արձանագրում նաև օն-լայն կինոթատրոններում և գրքային ծառայություններում:



    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 657 անգամ