Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հանդիսատեսը ներկայացման կարևոր բաղադրիչ է

03.26.2020

Խոսելով կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված թատերական ներկայացումների on-line հեռարձակումների մասին, Մոսկվայի «Սատիրիկոն« թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Ռայկինը նշել է, որ այդպիսի ձևաչափը առավել շատ անհրաժեշտ է թատրոնին, քան հանդիսատեսին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Ըստ Ռայկինի, on-line հեռարձակումները հնարավորություն են տալիս, որպեսզի թատերական կառուցը չքայքայվի, նաև՝ չքարանա անշարժության մեջ: Ըստ նրա «ցանկացած թատերական կոլեկտիվ նման է դոմենյան վառարանի. այն չի կարող չաշխատել, չի կարող դադարել»: Նա նշում է, որ թատրոնում պարտադիր է, որպեսզի կայանան արարչական գործընթացներ:

Այդուհանդերձ, «Սատիրիկոնի» գեղարվեստական ղեկավարի գնահատմամբ համացանցը թատրոնի համար բավականին անբնական փորձ է,քանի որ կենդանի հանդիսատեսի ներկայությունը ոչ միայն ներկայացման կարևոր բաղադրիչ է, այլև անհրաժեշտ մաս:

Հանդիսատեսի ներկայության խնդիրը գոյություն ունի ոչ միայն դրամատիկական արվեստի, այլև բալետի, օպերայի, էստրադային արվեստի պարագայում:

«Համացանցային» թատրոնի մեջ, սակայն, Ռայկինը որոշ զիջումների դեպքում հնարավոր է համարում ներկայացումների հեռահաղորդման հնարավորությունը: Դա նա նախ տեսնում է տեխնիկական հարթության տարածքում, որի տիրույթում հնարավոր է հասնել բարձր որակական մակարդակի, և, անշուշտ, ապահովել միաժամանակյա ցուցադրություն այլ բնակավայրերի հանդիսատեսների համար:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 627 անգամ