Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մասնագիտական քննություն, որը պետք է հաղթահարել

03.29.2020


Համաճարակի պատճառով թատրոնների տեղափոխությունը համացանցային տիրույթ, թատերախմբերի առջև դրել է որակապես նոր պահանջներ: Սանկտ-պետերբուրգի Ալեքսանդրինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար Վալերի Ֆոկինի օրերս հայտարարության մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

«Կավարտվի այս փուլը (համաճարակի պատճառով սահմանված սահմանափակումները), սակայն մենք չենք հեռանա համացանցից: Արվեստի տեսանկյունից, մենք դեռ դրան չենք մոտեցել, մենք միայն հեռարձակել ենք...»,- նշել է Ֆոկինը և ավելացրել, որ եթե թատրոնը զարգացնի համացանցային տիրույթը, համացանցային թատրոնը, ուրեմն հարկավոր է առաջադրել նոր գեղարվեստական խնդիրներ:

«Մենք պետք է ստեղծենք ինչ-որ նոր ստեղծագործություններ, որոնք կցուցադրենք համացանցային տիրույթում»:
Նրա ասելով գեղարվեստական տեսակետից դա շատ բարդ խնդիր է: Դա, ռեժիսորի կարծիքով թատրոնի համար նոր մարտահրավեր է:

Ֆոկինը կարծում է, որ համացանցային թատրոն անունով այդ տիրույթի յուրացումը շատ հետաքրքիր է և այն առավել հետաքրքիր կարող է լինել երիտասարդ ռեժիսորների համար:

Մարտի 21-ին Ալեքսանդրինյան թատրոնում կայացել է հույն ռեժիսոր Թեոդորոս Թերզեպուլոսի «Մաուզեր» բեմադրության on-line պրեմիերան: Այն դիտել է 350 հազար մարդ: Նա այդ ցուցանիշից գոհ է, սակայն նաև նշել է, որ նման ձևաչափով ստացածը դժվար փորձառություն է եղել և «իր տեսակի մեջ առաջինը» թատրոնի կոլեկտիվի համար:

«Շատ դժվար է դերասանների համար առանց հանդիսատեսի խաղալը: Չկա դահլիճի շնչառությունը, չկա արձագանքի զգացողությունը և այլն»,- նշել է Ֆոկինը:

Բայց դա ստեղծված կացությունից ելք է: Այդ վիճակը նա համարել է մասնագիտական քննություն, որը պետք է հաղթահարել:
Ֆոկինը կարծում է, որ ողջ դժվարությունն այն է, որ դերասանները պետք է վարժվեն,պետք է ձեռք բերեն նոր մասնագիտական կարողություն, որը նրանց հնարավորություն կտա լինել բացարձակ ազնիվ և խաղալ այնպես, կարծես, հանդիսատեսները ներկա են:

Սակայն, «դա այնքան էլ պարզ պահ չէ»,- ընդգծել է նա:

Այսօր ստեղծված պայմաններում Սանկտ-Պետերբուրգի առաջատար թատրոնի գեղարվեստական ղեկավարի համար առաջնահերթությունը ստեղծագործական թիմի մասնագիտական մարզավիճակի պահպանումն է:

«Դերասանն առանց փորձերի նշանակում է մարզավիճակ կորցնել: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է մարզավիճակը պահպանել, չնայելով այն հանգամանքին, որ հանդիսատես չկա»,- ամփոփել է իր ասելիքը Վալերի Ֆոկինը:






Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 803 անգամ