Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ճանաչվել է «Եվրոպական իրադարձություն»

03.30.2020

Կորոնավիրուսի համաճարակը չի խանգարել, որպեսզի Ռուսաստանում թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, կազմակերպիչներն ամփոփեն «Casta Diva» օպերային մրցանակաբաշխության 2019թ.-ի արդյունքները: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

«Տարվա իրադարձություն» է հռչակվել հունգարացի կոմպոզիտոր և դիրիժոր Փեթեր Էթվաշի բեմադրած «Երեք քույրեր» օպերան՝ Եկատերինբուրգի օպերայի և բալետի թատրոնում: Իսկ Ռուսաստանցի բեմադրիչ Դմիտրի Չերնյակովի Բրյուսելի «La Monnaie» թատրոնումը «Ցար Սալթան թագավորի հեքիաթը» ներկայացումը ճանաչվել է «Եվրոպական իրադարձություն»:

«Տարվա ներկայացում» անվանակարգում աչքի են ընկել «Նոր օպերա» թատրոնում բեմադրված «Թեթևսոլիկի արկածները» և «Լուկրեցիայի հանդիմանությունները» ներկայացումները:

«Տարվա երգչուհի է դարձել մեցցո-սոպրանո Եկատերինա Գուբանովան, իսկ «Տարվա երգիչ» բաս-բարիտոն Եվգենի Նիկիտինը:

«Casta Diva» մրցույթն ուն ի նաև «Թռիչք» անվանակարգը, որի հաղթողը դարձել է սոպրանո Ելենա Ստիխինան՝ Զալցբուրգում բեմադրված «Մեդեա» ներկայացման գլխավոր հերոսուհու պարտիայի համար:

Նախատեսվում է, որ մրցանակները հանդիսավորությամբ հաղթողներին կհանձնվեն 2020թ.-ի հոկտեմբերին:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 1008 անգամ