Բեմադրությունը, կապված մահվան սպասումի և այն աշխարհ տեղափոխվելու հետ, կներկայացվի անփոփոխ 12.04.2013
«Կարամազովներ» ներկայացումը, որի նախապրեմիերան հինգշաբթի օրը կկայանա Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական թատրոնում (МХТ)-ում, հանդիսատեսին կմատուցվի ռեժիսորի բեմադրած տարբերակով, իսկ այդ ներկայացման հետ կապված բոլոր «թյուրիմացությունները սպառվել են» : Այդ մասին հաղորդում է «РИА Новости » -ն՝ հղում անելով ներկայացման ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովին:
Անցյալ շաբաթվա սկզբին Բոգոմոլովը իր դիմումի համաձայն հեռացել էր МХТ-ից` կապված իր բեմադրության շուրջ առաջացած աղմուկի հետ, ըստ որի թատրոնի ղեկավարությունը ցանկանում էր նրա ներկայացրած «Կարամազովներ»-ի բեմականացման մեջ ինչ-ինչ շտկումներ կատարել: Ռեժիսորը կտրուկ դեմ էր եղել այդպիսի փոփոխություններ կատարելուն և նոյեմբերի 25-ին դիմում էր ներկայացրել ղեկավարությանը՝ իրեն աշխատանքից ազատելու համար: Թատրոնի ղեկավարությունը ստորագրել էր այդ դիմումը:
«Ես փորձել եմ վեպը հետազոտել իմ անձնական հեղինակային տեսակետից, ինչպես դա միշտ է լինում, երբ ռեժիսորը բեմադրություն է իրականացնում: Կատարվել են մի քանի տեքստային միացումներ, ընթացել է աշխատանք կապված կոմպոզիցիայի հետ: Հնարավորության սահմաններում պահպանվել են ստեղծագործության բոլոր հերոսները»,- ասել է Բոգոմոլովը:
Նրա խոսքերով իր բեմադրության մեջ գլխավոր թեմաները հայրերի և որդիների փոխհարաբերություններն են, կրոնական թեման, այն հարցը, թե ի՞նչ Աստվածային բան կա Երկրի տարածքում և արդյո՞ք այն, ընդհանրապես, կա, հարցեր և ցավագին ապրումներ՝ կապված մահվան սպասումի և այն աշխարհ տեղափոխվելու հետ:
Ռեժիսորը երախտապարտ է ստեղծագործական թիմին, որի հետ ստեղծել է այս ներկայացումը: Այս թիմում կան նաև վախթանգովյան բեմահարթակում նորամուտ անողներ, որոնցից է, օրինակ, Ֆիլիպ Յանկովսկին. Ու մասին Բոգոմոլովը ասել է. « Ես ուրախ եմ, որ թատերական Մոսկվայի համար բացահայտել եմ Ֆիլիպ Յանկովսկուն: Ես վաղուցվանից երազում էի նրա հետ աշխատել և ահա այդպիսի հնարավորություն ընձեռվեց» :