Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Արտիստներն իրենց հանդիսատեսների հետ կհաղորդակցվեն ամեն օր՝ օն-լայն ռեժիմով

04.06.2020


Այսօրվանից Սանկտ-Պետերբուրգի Ալեքսանդրինյան թատրոնը սկսում է հանդիսատեսների հետ հաղորդակցման նոր on-line ձևաչափ, որի էությունն այն է, որ ամեն օր, հերթով, այս թատրոնի արտիստները կհերթապահեն Instagram-ի իրենց պաշտոնական կայքում և կկառավարեն այն, այսինքն, օգտատերերի հետ կկիսեն տարբեր հարցերի մասին իրենց կարծիքները, կպատմեն թե ինչպես են անցկացնում կարանտինը, կխոսեն հոբիի, օրվա ռեժիմի, սիրելի գրքերի ու ֆիլմերի մասին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Ասենք, որ այսօրվանից, ապրիլի 6-ից մինչև ապրիլի 10-ը Վալերի Ֆոկինի ղեկավարությամբ գործող թատրոնը հանդիսատեսներին առաջարկում է տնից դուրս չգալով դիտել «Ձեր Գոգոլը: Վերջին մենախոսություն», «Վերտինսկի: Ռուսական Պյեռո» ներկայացումների տեսագրությունները և «Մայակովսկի: Բաղնիք» բեմադրության պրեմիերան:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 718 անգամ