Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Զալցբուրգում չեղյալ է հայտարարվել Երրորդության փառատոնը

04.07.2020

2020թ.-ի մայիսի 31-ից հունիսի 1-ին Զալցբուրգում կայանալիք «Երրորդության» փառատոնը չեղյալ է հայտարարվել: Այդ որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Ավստրիայի կառավարությունը մինչճև հունիսի վերջը ծրագրված բոլոր կարգի ներկայացումները արգելելու մասին որոշում ընդունեց: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «salzburgerfestspiele.at»-ին:

Հավելենք, որ այս փառատոնի ժամանակ պետք է կայանար նաև Դոնիցետիի «Դոն Պասկուալե» օպերայի պրեմիերան, որտեղ Նորինայի պարտիայով հանդես էր գալու փառատոնի ղեկավար Չիչիլիա Բարտոլին:

«Այդ որոշումը փշրում է սիրտս, սակայն ակնհայտ է մեկ բան, ամենից առաջ՝ առողջությունը,- հանդիսատեսների համար այսպես է մեկնաբանել փառատոնը չեղյալ հայտարարելու իրենց որոշումը Բարտոլին: Նա նաև նշել է, որ այժմ Զալցբուրգի փառատոնի տնօրինության հետ մշակում են նոր գրավիչ նախագծեր և հույս ունեն, որ առաջին իսկ հարմար պահին կրկին կհանդիպեն նրանց հետ:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:



    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 719 անգամ