Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Առցանց բարձրացնում են արտիստների մասնագիտական որակավորումը

04.14.2020


Ռուսաստանի թատերական արվեստների պետական և Շչուկինի անվան թատերական ինստիտուտըները նախաձեռնել են առցանց անվճար որակավորման բարձրացման դասընթացներ պրոֆեսիոնալ դերասանների համար: Ուսուցումը կիրականացվի հեռակա, որտեղ կկիրառվի անընդհատ կրթության կենտրոնի ռեսուրսային բազան: Այդ մասին տեղեկացնում է «gitis.net»-ը:

Դասընթացի ունկնդիրներին առաջարկվում է երեք ծրագիր. դերասանական վարպետություն, բեմական խոսք, բեմական շարժում:
Յուրաքանչյուր դասընթացի տևողությունը 16 ակադեմիական ժամ է:

Այս ծրագիրը, որն իրականացվում է «Մշակույթ» ազգային նախագծի շրջանակներում, նպատակ է հետապնդում մասնագիտական գործունեության ստիպողական դադարի այս ժամանակահատվածում օժանդակել դերասանական համայնքին մասնագիտական որակները բարձրացնելու համար:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 758 անգամ