Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Փառատոն՝ նվիրված պարի և թատրոնի սինթեզին

12.05.2013

Այսօր Մոսկվայում մեկնարկեց ժամանակակից խորեոգրաֆիայի «Context: Դիանա Վիշնյովա» փառատոնը, որի ծրագրում ընդգրկված են վարպետաց դասեր, կինոցուցադրումներ և պարային ելույթներ:

Փառատոնը նվիրված է պարի և թատրոնի սինթեզին: Միջոցառման նախաձեռնությամբ հանդես է եկել Սանկտ-Պետերբուրգի Մարինյան թատրոնի պրիմա-պարուհի Դիանա Վիշնյովան: Իսկ փառատոնի հոգաբարձուների խորհրդի ղեկավարն է Մայա Պլիսեցկայան:

«Ես անչափ երջանիկ եմ, որ այս գաղափարը, որը հասունացել էր վերջին 2-3 տարիներին, ի վերջո իրականացավ: Այն իրականացավ Մոսկվայում… Առաջանում են բազմաթիվ հարցեր, ինչպե՞ս պետք է շարունակել ընթացքը և ո՞ր ուղղությամբ զարգանալ: Ես տեսնում եմ, թե ինչ է կատարվում մեծ թատրոններում: Առաջին հարցերը հարցազրույցների ժամանակ սովորաբար այն մասին են, թե ինչու՞ չկան պարուսույցներ, հատկապես Ռուսաստանում, չկան նոր անուններ: Իսկ որպեսզի այդպիսիք երևան, պետք է ինչ-որ բան տեղի ունենա մեծ թատրոններից դուրս: Որովհետև, երբ հրավիրում են երիտասարդ պարուսույցին միանգամից մեծ բեմ, այն միանգամից մեծ ճնշում է գործադրում այդ երիտասարդ մարդու վրա, իսկ նա դեռ բավարար չի հասունացել: Եվ այնպիսի պարուսույցներ, ինչպիսիք են, օրինակ, Գրիգորովիչը, Յակոբսոնը, սկսել են փոքր բեմերից, փոքր փորձերից: Այս փառատոնը որոշակի հնարավորություն –լաբորատորիա է երիտասարդ պարուսույցների համար, ոչ միայն ինչ-որ բան բեմադրելու, այլև առանց լարվածության սեփական ուժերը բացահայտելու հնարավորության առումով»,-ասել է Վիշնյովան փառատոնի բացման նախօրեին:

«Context» փառատոնը մրցութային չէ և նախատեսված է, որ դրա արդյունքներով մասնակիցներից մեկին հնարավորություն կտրվի ստաժավորում անցնել ֆրանսիացի նշանավոր պարուսույց Կարոլին Կարլսոնի դպրոցում:

Ավելացնենք, որ փառատոնը կտևի 3 օր:
    Դիտվել է 1152 անգամ