Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բրոդվեյի առաջին հայը

04.22.2020


1996թ.-ին «Համր կինոյի բոլոր ժամանակների մեծագույն դերասանների» ցուցակում ընդգրկվեց Արթուր Էդմունդ Քերյուի (Հովսեփ Հովսեփյանի) անունը: Իսկ եթե հետհայաց նետենք, ապա կարձանագրենք, որ նրա կենսագրության մեջ առանձնանում է նաև 1918թ.-ն է, երբ հրավիրվեց հանդես գալու Նյու-Յորքի Բրոդվեյում: Արթուր Քերյուն առաջին հայն է, որը հանդես է եկել բեմարվեստի այդ նշանավոր կենտրոնում: Այդ մասին գրում է «armmuseum.ru»-ն:

Հովսեփ Հովսեփյանը ծնվել է 1884թ.-ին՝ Տրապիզոն քաղաքում: Նա ծագումով ազնվական է: Հովսեփի հայրը Օսմանյան Թուրքիայի ազդեցիկ բանկիրներից էր: Նա իր կրթության առաջին քայլերը կատարել է հայ եկեղեցուն կից գործող կրթարանում:

Հովսեփի ընտանիքը ԱՄՆ է տեղափոխվել 1896թ.-ին: Բնակություն են հաստատել Նյու-Յորքում: Նրա ավագ եղբայրները Արտաշեսը և Արմենը աշխատանքի են ընդունվել մանածագործական ֆաբրիկայում, իսկ հետո, աստճանաբար սեփական գործն են հիմնել և հասել նյութական բարեկեցության:

Հովսեփի դերասանական կենսագրության առաջին քայլերը կապված են դպրոցական թատերական խմբակի հետ: Դրանից հետո նա ընդունվել է Նյու-Յորքում գործող Ամերիկյան դրամատիկական արվեստների Ակադեմիա, որը ոսկե մեդալով ավարտել է 1904թ.-ին:

Նա պրոֆեսիոնալ բեմում հանդես գալու առաջին հրավերը ստանում է Չիկագոյի թատրոնից: Այստեղ նրան ակնարկել են, որ ավելի լավ է հանդես գա ամերիկացու ազգանունով: Սակայն նա պաշտոնապես չի հրաժարվել իր հայկական ազգանունից, այլ ընտրել է Արթուր Էդմունդ Քերյու բեմական կեղծանունը:

1910-1915թթ.-երի միջակայքում Քերյուն խաղացել է ավելի քան 100 գլխավոր հերոսների դերեր: Մեծ եղեռնին ու դրան հաջորդող մի զգալի հատվածում նրա ընտանիքի ուշադրության տիրույթում են հայտնվել թուրքական կոտորածներից ԱՄն- փախած հայերը, որոնք օժանդակության և գործ գտնելու խնդիրներ են ունեցել: Իսկ ոմանց էլ իրենց ֆիրմայում աշխատանքի են ընդունել արտիստի եղբայրները՝ Արտաշեսը և Արմենը:

Ողբերգական ու մռայլ իրավիճակների արձագանքները, եղեռնից մազապուրծ հայերի պատմությունները այնքան ծանր են անդրադարձել Հովսեփի հուզաշխարհի վրա, որ նա գրեթե երկու տարի չի կարողացել բեմ դուրս գալ: Այդ հոգեբանական ճգնաժամից նա դուրս է եկել ընտանիքի անդամների, բարեկամների, Նյու-Յորքի հայ համայնքի ջանքերով, որոնց ողջերթով էլ կրկին բարձրացել է բեմ:

Բրոդվեյում հանդես գալու հրավերից հետո սկսվում է նրա մասնագիտական կյանքի վերելքի ժամանակաշրջանը: Կերտում է Համլետի կերպարը: Շեքսպիրյան այդ հերոսի մարմնավորումը նրան բերում է առաջին լուրջ հաջողության առհավատչյան՝ նա դառնում է ԱՄՆ-ի թատերական ակադեմիայի բարձրագույն պարգևի դափնեկիր:

Արթուր Էդմունդ Քերյուն 1919-1936թթ.-երի միջակայքում հանդես է եկել նաև կինոյում: 1925թ.-ին նկարահանվում է «Օպերայի ուրվականը» սարսափի համր ֆիլմում՝ ըստ ֆրանսիացի գրող Գաստոն Լերուի համանուն վեպի: Այդ ֆիլմում նրա աշխատանքի խոսուն գնահատականը տվել է «Times» պարբերականը, որը մասնավորապես նշել է. «Արթուր Քերյուն և Լոն Չեյնին համաշխարհային կինոյի հանճարներ են»:

Այդ ֆիլմը հիմա համարվում է ամերիկյան հասարակության արժեք և տեղ է զբաղեցնում ֆիլմերի Ազգային գրանցամատյանում:
«Օպերայի ուրվականից» հետո Քերյուն հանդես է գալիս «Հոսանք» (1926), «Քեռի թոմի խրճիթը» (1927), «Բժիշկ Իքս» (1932), «Մոմե արձանիկների թանգարանի գաղտնիքը» (1933) ֆիլմերում և հաջողություն և փառք բերում նաև գլխավոր դերակատարին:

1923թ.-ին ռեժիսոր Է. Մեյսոն Հոփփերը նկարահանում է «Հայրիկը» ֆիլմը, որի գլխավոր դերերում Արթուր Էդմունդ Քերյուի հետ հանդես է գալիս և ամերիկյան կինոյի պատմության մեջ որպես առաջին երեխա-կինոաստղ հիշատակվող Ջեքի Քուգանը: Այսպես, այս կինոժապավենում հանդիպում են հայ փախստականներին փրկության ձեռք մեկնած և անգնահատելի օգնություն ցուցաբերած երկու արտիստները:

Ջեքի Քուգանը որպես փոքրիկ կինոաստղ հայտնի դարձավ 1921թ.-ին, երբ մեծ կատակերգակ Չարլի Չապլինը նրա գլխավոր դերակատարմամբ աշխարհին ներկայացրեց իր ռեժիսորական դեբյուտը՝ «Փոքրիկը» լիամետրաժ ֆիլմը:

Ջեքի Քուգանը 1925թ.-ին հագուստ ու սնունդ տեղափոխող հումանիտար օգնություն տեղափոխող բեռնանավով հասավ Հունաստան: Այդ անգնահատելի օգնությունը շատ կարևոր նշանակություն ունեցավ,լ թուրքական յաթաղանից փախած բազմաթիվ հայ և հույն երեխաների կյանքը բնականոն վիճակի բերելու գործում:

1936թ.-ին Արթուր Էդմունդ Քերյուն «Չաելի Չանի գաղտնիքը» ֆիլմում նկարահանվելուց հետո կաթված է ստանում: Դրանից հետո նա այլևս կինոյում հանդես չեկավ:

1937թ.-ի ապրիլի 22-ին, ամերիկյան թատրոնի և կինոյի լեգենդը դարձած արտիստը ինքնասպան եղավ:

Նյու-Յորքում, Վաշինգթոնում և Լոս-Անջելոսում ի պատիվ Արթուր Էդմունդ Քերյուի անվանակոչվել ԵՆ փողոցներ և պուրակներ:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 844 անգամ
    12345678910