Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Երբ գործողությունները կատարվում են դահլիճում

04.28.2020


«Ամերիկացիները, ընդհանրապես, շատ անկաշկանդ մարդիկ են: Նրանք ամենուր իրենց պահում են ինչպես ցանկանում են և ինչպես զգում են», - օրերս տված հարցազրույցում իր ամերիկյան հյուրախաղերը հիշելով նշել է հայտնի արտիստուհի Լարիսա Դոլինանր :

Արտիստուհին ասել է, որ ամերիկացիները ազատ են բոլոր տեսակի կոմպլեքսներից: Նրանք չեն նայում հարևանին, երբ պետք է ցուցադրել սեփական արձագանքը բեմում տեղի ունեցողի նկատմամբ: Աշխույժ վերաբերմունք են ցույց տալիս ցանկացած բարձրաձայնված արտահայտության, երաժշտական կամ վոկալ դրվագի:

«Երբ Բրոդվեյում խաղում էի «Չիկագո» մյուզիքլում,- նշել է Դոլինան,- պրոդյուսերը խնդրեց ինձ մի քանի բառ ասել ռուսերեն՝ հաշվի առնելով, որ ներկայացումները դիտում են նաև ազգությամբ ռուս հանդիսատեսներ: Այդ մտահղացումը հիանալի էր և մեծ արձագանք ստացավ: Նույնիսկ ամերիկացիները դրան արձագանքեցին»:

Նա նշել է, որ ռուսաստանցի հանդիսատեսը կարծես վախենում է իր իսկ սեփական արձագանքից: Դոլինան դրանում համոզվել է նույնիսկ այնպիսի մի ներկայացման ժամանակ, ինչպիսին Կորոնավիրուսի համաճարակից անմիջապես առաջ «Տագանկայի վրա» թատրոնում ցուցադրված «Սուինի Թոդ» մյուզիքլն էր: Այստեղ գործողությունները հիմնականում կատարվում են դահլիճում, հանդիսատեսների մեջ:

Բայց, նշում է արտիստուհին. «Երբ մոտենում էի հանդիսատեսներին, նրանցից ոմանք վախենում էին այն աստիճան, որ կարծես ես պատրաստվելիս լինեի նրանց ինչ-որ բան անել»:

Նրա ասելով ամերիկացիները դրան կարձագանքեին ճշգրիտ և բոլորովին հակառակ ձևով:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 822 անգամ