Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Զգուշացրել են, որ համաճարակից հետո թատրոնները կբացվեն վերջինը

04.30.2020

Մոսկվայի թատրոնների Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու հետ կապված վերջին հինգ ոչ աշխատանքային շաբաթների ընթացքում կորցրել են 20-ից 300 մլն ռուբլի: Այդ մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը:

Ռուսաստանի Մեծ թատրոնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Ուրինը ելակետ ունենալով անցյալ տարվա ներկայացումների տոմսերի վաճառքից ստացված 2մլրդ 700 մլն ռուբլու հասույթը, հայտարարել է, որ իրենց թատրոնը յուրաքանչյուր օր կրում է 9 մլն ռուբլու վնաս: Նրա ասելով մարտի 2-րդ կեսից մինչև ապրիլի վերջ իրենց թատրոնն ընդհանուր առմամբ կորցրել է 310 մլն ռուբլի:

Ուրինը կարծում է, որ ստեղծված իրավիճակում Մեծ թատրոնի աշխատանքները վերսկսելու առավել հարմար ժամանակը սեպտեմբերն է, սակայն նրան զգուշացրել են, որ համաճարակից հետո թատրոնները կբացվեն վերջինը: Բացի այդ Ուրինը անհանգստություն է հայտնել, որ չի բացառվում նաև համաճարակի բռնկման երկրորդ ալիքի հավանականությունը:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 824 անգամ