Նախ պետք է ապահովել կուլիսներ և դահլիճ մտնողների անվտանգությունը05.13.2020
Նյու-Յորքի հայտնի թատերական տարածությունը՝ Բրոդվեյը, մինչև 2020թ.-ի սեպտեմբերի 6-ը ներառյալ չեն բացի իրենց դռները հանդիսատեսի առջև՝ կապված կորոնովիրուսի համավարակի հետ: Այդ մասին «The Broadway League» («Բրոդվեյի լիգա») 700 թատրոն և թատրոնների ղեկավարների միավորող ասոցիացիայի տարածած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
«Դեռ պետք է որոշել ներկայացումների ցուցադրությունները վերսկսելու ժամկետները»,- ասված է հայտարարության մեջ:
Ըստ ասոցիացիայի նախագահ Շարլոտա Մարտինի, շատ ցանկալի է, որպեսզի Բրոդվեյում ներկայացումների ցուցադրությունը հնարավորինս արագ վերսկսվի, բայց մինչ այդ խնդրի լուծումն անհրաժեշտ է ապահովել «կուլիսներ ու դահլիճ» մտնող բոլոր մարդկանց առողջության անվտանգությունը և բարեկեցությունը:
Ասոնք, որ նյու-յորքյան կարևորագույն թատերական միջոցառումների ցանկում անորոշ ժամանակով հետաձգված է համարվում նաև ամերիկյան թատերական կյանքի ամենամյա գլխավոր «Tony Award» («Թոնի մրցանակ») մրցանակաբաշխությունը:
Ավելացնենք, որ ԱՄՆ-ում արձանագրվել է կորոնավիրուսով հիվանդանալու 1,36 մլն դեպք: Մահացել է 82 105 մարդ: