Ռեժիսորը հավատում է, որ մի օր ամեն ինչ կդառնա «խաղաղություն, բարեկամություն, ծամոն»05.15.2020
Ռուսաստանցի ռեժիսոր Ալեքսեյ Ֆրանդետտին, եթե բեմադրեր կորոնավիրուսի թեմայով մյուզիքլ, ապա «այդ հիասքանչ բացիլը» կունենար մուլտհերոսի տեսք, ընդհանրապես, ոչ այնքան լուրջ, այլ նման Սպունգ Բոբին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «iz.ru»-ին:
«Դա կլիներ բազմաթիվ բռնակներով այսպիսի մի չարատեսք ու տարօրինակ գնդիկ»,- տվել է իր պատկերացրած COVID-19-ի արտաքին գեղարվեստական նկարագիրը Ֆրանդետտին և նշել, որ այդ կանաչ գնդիկին ոչ մեկը չի սիրում, իսկ նա, ընդհակառակը, շատ է սիրում և ցանկանում է շփվել, բարեկամանալ ու ներթափանցել որևէ մեկի մեջ: Իսկ հասնելով իր նպատակին, մարդկանց բերում է հիվանդություն և մահ:
Սակայն, ռեժիսորը բացիլի մասին իր երևակայական մյուզիքլի ավարտին անպայման կհանդիպեցներ գեղեցկուհի ապագա ընկերուհու՝ Վակցինայի հետ և նրանց մեջ կբռնկվեր համատարծ մեծ սեր և ամեն ինչ կդառնար «խաղաղություն, բարեկամություն, ծամոն» և աշխարհը կծաղկեր վարդագույնով...
Բայց Ֆրանդետտին իր այս բեմադրական գաղափարը իրականացնելուց հրաժարվում է: Նրա ասելով, այդ կանաչ մարդուկից աշխարհում այնքան շատ կա, որ «ինչ-որ ցանկանաք, բայց ոչ նա...»:
Իսկ, եթե լուրջ, ապա այսօր ստեղծված իրավիճակը, ռեժիսորը նմանեցնում ԱՄՆ-ի մեծ ճգնաժամի տարիներին, որտեղ որպես եզակի լուսավոր կետ փայլատակեց ամերիկյան մյուզիքլն՝ իր նոր և աննախադեպ բարձր մակարդակով: Ընդ որում, ըդգծում է Ֆրանդետտին, այդ բեմադրությունների խաղացանկերում չկար, անգամ, որևէ ակնարկ երկիրը ցնցող ճգնաժամի մասին:
«Ես կարծում եմ, որ ինչ-որ ժամանակ մենք կծիծաղենք և կասենք. «Հիշու՞մ ես, ինչ հիմար ժամանակ էր»:
Այս թեմայի շրջանակներում, որպես ամփոփում ռեժիսորը հիշում է, թե ինչպես էին անտառային հրդեհների ժամանակ, երբ Մոսկվան լցվել էր ծխով, իսկ մարդիկ տնից դուրս չէին գալիս և կապում էին դիմակներ, քաղաքում բարձրացել օդափոխության էլեկտրական սարքերի գները...
Այդ ամենը տեղի է ունեցել 10 տարի առաջ: Բայց մարդիկ դա կարողացան հաղթահարել,- ասել է Ֆրանդետտին:
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:
Այս թեմայով այլ հղումներ-1