Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատերական հյուրախաղեր վիրտուալ տարածքում

05.25.2020


Իր հանդիսատեսներին երկրի այլ թատրոնների գործունեությանը ծանոթացնելու նպատակով Սանկտ-Պետերբուրգի երաժշտական կատակերգության և Իրկուտսկի մարզայի երաժշտական թատրոնները միմյանց են տրամադրել սեփական առցանց թատերական հարթակները: Այսպիսով, նրանք վիրտուալ տարածքում իրականացնում են ներկայացումների փոխանակում, որով հայտնվում են գործընկեր թատրոնի հանդիսատեսների անմիջական տեսադաշտում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Սա նշանակում է, որ միմյանցից հազարավոր կիլոմետր հեռավորության վրա գտնվող թատրոնները չխախտելով ինքնամեկուսացման ռեժիմը գործընկերների լսարանի առաջ հնարավորություն են ստանում ցուցադրել սեփական բեմադրությունները:

Այս դեպքում երկու թատրոնները վիրտուալ հյուրախաղերի ընթացքում կհեռարձակեն 5-ական ներկայացում:

«Ստեղծված հանգամանքները ստիպում են յուրացնել լսարանի հետ համագործակցության նոր ձևեր»,- պետերբուրգյան առցանց լսարանի առջև հանդես գալով ասել է Իրկուտսկի մարզային թատրոնի տնօրեն Տատյանա Մեզենցևան:

Իսկ պետերբուրգյան թատրոնի տնօրեն Յուրի Շվարցկոպֆը հույս է հայտնել, որ իրենց թատրոնները և հանդիսատեսները կկարողանան հանդիպել նաև այն ժամանակ, երբ կավարտվի համաճարակը:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 662 անգամ