Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատերական հարթակի են վերածվում նաև շենքերի բաց պատշգամբները

05.27.2020


Առաջիկայում Մոսկվայի կենտրոնի պատմական առանձնատների և ժամանակակից շենքերի պատշգամբները կդառնան յուրահատուկ թատերական հարթակներ, որտեղ հանդես կգա այստեղ արդեն նախագծի տեսքով իր մասին բարձրաձայնած «Պատշգամբ» առաջին քաղաքային փառատոնը; Միջոցառումը կընթանա երկու փուլով՝ առցանց և ցանցից դուրս ձևաչափերով: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Փառատոնի ծրագրով նախատեսվում է Instagram-ի սեփական պաշտոնական էջում մեկ ամսվա ընթացքում 12 դերասանների ելույթներ, որոնք կկարդան մեկուսացման երևույթին այս կամ այլ կերպ առնչվող ստեղծագործություններ կամ դրանցից առանձնացված հատվածներ:

Պատշգամբներից հանդես եկող յուրաքանչյուր մենակատարի համար մշակվել է առանձին սցենար, որը համապատասխանում է տվյալ կատարողի բնավորությանը և հնչող ստեղծագործության տրամադրությանը, ինչպես նաև համահունչ է պատշգամբի ճարտարապետության առանձնահատկություններին:

Բացի այդ, «Մոսկվան ինժեներների աչքերով» կրթական նախագծի շնորհիվ Instagram-ով փառատոնի ժամանակ կարելի է ծանոթանալ մոսկովյան այդ պատշգամբների գեղագիտությանը և ճարտարապետությանը, ինչպես նաև դրանց հետ կապված հետաքրքրական փաստերին:

Եվս մեկ հետաքրքրական հանգամանք կլինի այն, որ փառատոնի ժամանակ կներկայացվեն հրապարակումներ ռեժիսորական թատրոնի մասին, սկսած Ստանիսլավսկուց մինչև 20-21-րդ դարերի ամերիկացի խոշոր թատերական ռեժիսոր, Ռոբերտ Ուիլսոնը, նաև հնարավոր կլինի դիտել, թե ինչպես են պատշգամբները դասավորվել տարածության մեջ՝ ըստ նշանավոր բեմադրությունների:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 707 անգամ