Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հանրաճանաչ թատրոնի նոր թատերաշրջանը կմեկնարկի նախատեսվածից ուշ

06.03.2020

Նյու-Յորքի Մետրոպոլիտեն-օպերան նոր թատերական շրջանը կսկսի նախատեսվածից 3 ամիս ուշ՝ 2020թ.-ի դեկտեմբերին: Այդ մասին թատրոնի գլխավոր տնօրեն Փիթեր Գելբի տարածած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

«Բացարձակ պարզ է, որ սոցիալական հեռավորությունը և օպերան չեն կարող գոյատևել միասին: Խոսքը ոչ միայն հանդիսատեսների մասին չէ, այլև ողջ հաստատության առողջության»,- հայտարարել է Գելբը և նշել, որ չի կարելի սիմֆոնիկ նվագախումբը նրա համար հատկացված փոսում, իսկ կատարողներին և երգչախումբը թատրոնի բեմում՝ կողք-կողքի:

Նա դասական արվեստի երկրպագուներին առաջարկել է իրենց լավագույն ներկայացումների տեսագրությունները անվճար դիտել Մետրոպոլիտեն օպերայի կայքի պաշտոնական ներդիրում:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 701 անգամ