Թատրոնները փորձերը կանցկացնեն ինչպես կարգն է06.10.2020
Նախորդ օրը, հունիսի 9֊ին, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի որոշմամբ Ռուսաստանի մայրաքաղաքում ինքնամեկուսացման ռեժիմը չեղյալ է հայտարարվել և, փաստորեն, քաղաքը վերադարձել է սովորական կյանքի ռիթմին; Թատրոնների համար դա նշանակում է, որ այդ հաստատությունները հնարավորություն են ստացել փորձեր անցկացնել իրական տիրույթում։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։
Մոսկվայի քաղաքապետի որոշմամբ վերականգնվում է բոլոր աշխատակիցների գործունեության հնարավորությունը թատրոններում, թատերական և համերգային կազմակերպությունների դահլիճներում, կրկեսներում։ Այդ հնարավորությունների ընձեռումը համապատասխան հաստատությունների աշխատակիցներին տրվում է այն պայմանով, որ նրանք կպահպանեն քաղաքապետարանի մշակույթի դեպարտամենտի և սպառողների իրավունքների պաշտպանության դաշնային վարչության հանձնարարականները սպառողների իրավունքների, մարդկանց անվտանգության և հարմարավետության ապահովման ուղղությամբ;
Ասենք, որ Մոսկվայի շատ թատրոններ հունիսի սկզբներին արդեն հայտարարել են թատերաշրջանի փակման մասին։
Սակայն, ըստ ամենայնի, փորձերը փակ տարածքներում վերսկսելու այդ որոշումից անմիջապես օգտվելու հնարավորություն կունենան երաժշտական թատրոնները։ Երկարատև կարանտինային ընդմիջումը վնասակար է հատկապես բալետի արտիստների համար, որոնց համար բարդ խնդիր էր մարզավիճակը տնային պայմաններում պահպանելը։