Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հնագույն ժանրի վերականգնման տեխնոլոգիան 21-րդ դարում

12.09.2013


Գերմանական «Helianthus» պարի թատրոնի «The Fantastic Shadows» ստվերների շոուն այսօր թարմ շունչ է հաղորդել թաթերական արվեստի հնագույն ժանրին՝ ստվերների թատրոնին: Այն այսօր ուղղակի նվաճել է եվրոպական բեմահարթակներն ու հանդիսատեսների սրտերը: Այս յուրահատուկ թատերախումբը դեկտեմբերի 12-15-ին հանդես է գալու Մոսկվայում, որի առթիվ «РИА Новости » գործակալությունը հարցազրույց է ունեցել թատերախմբի ղեկավար Մանուել Վագների հետ: Զրույցն ընթանում է ծագումով 4-րդ դարին վերագրվող թաթերական ժանրում մերօրյա նորամուծությունների, դերասանների մասնագիտական պատրաստվածության և տեխնոլոգիայի շուրջ:


- Պատմեք, խնդրեմ, հանդիսատեսներին ինչի՞ մասին են պատմում «Ֆանտաստիկական ստվերները»:
- Շոուի գլխավոր հերոսը մարդն է: Բեմադրության մեջ ցուցադրված է նրա զարգացման ճանապարհը՝ սկսած ակունքներից, երբ նա ապրում էր բնության գրկում, վերջացրած մեր օրերով: Եվ ահա նա հայտնվում է մեծ քաղաքում՝ իր բիզնեսով, ստրեսներով, հավերժական շտապողականությամբ, որտեղ ամեն ինչ հանգեցնում է փողին: Նա ցնցված է իր համար այս նոր իրավիճակում և փորձում է հասկանալ, թե ինչպե ՞ս է ամեն ինչը աշխատում աշխարհում, թե ինչու ՞ են բոլորն այդպես լարված և ներամփոփված իրենք իրենց մեջ: Նա փորձում է ինքն իրեն նույնականացնել, գտնել սեփական եսը ժամանակակից աշխարհում:

- Ի՞նչն է շոուի մեջ Ձեր համար ամենից բարդը:
- Ամենից բարդը ես կանվանեի այն պահը, երբ պետք է պատկերել կենդանիներին: Չէ ՞ որ նրանք պետք է շարժվեն շատ դանդաղ, այնպես, որ առաջանա այն տպավորությունը, որ կենդանին շնչում է: Մեր դերասաններն իրենց մարմինների ճկունության շնորհիվ վերափխվում են գորտերի, պինգվինների, շների, ձիերի և նույնիսկ փղերի: Մի քանի կենդանիների կերպարներ ստանալու համար անհրաժեշտ է միանգամից մի քանի հոգի: Դա դժվար է, քանի որ ներգրավված են շատ պարողներ և նրանցից յուրաքանչյուրը պետք է հստակ իմանա ի ՞նչ պետք է անի, որտե ՞ղ կանգնի, ինչպե ՞ս շարժվի: Մենք ունենք պահ, որի ժամանակ Ինդիանա Ջոնսը շոյում է իր ձիուն: Հավատացեք, ձիուն ցույց տալը շատ ավելի դժվար է, քան Ինդիանա Ջոնսին: Այդպիսի դրվագների ցուցադրման նախապատրաստությունը շատ ժամանակ պահանջող աշխատատար գործընթաց է:

- Իսկ ո՞վ է մտածում այդ բոլոր կերպարները և պատմությունները:
- Յուրաքանչյուրը ներդնում է իր բաժինը: Բայց խորեոգրաֆիայով հիմնականում ես եմ զբաղվում և իմ գործընկեր Միա Լարսոնը: Մեր շոուն ունի զանազան դրվագներ և դրանց մեջ գոյություն ունի կապ, թեև դա ոչ միշտ է միանգամից հասկանալի դառնում: Օրինակ, երբ գլխավոր հերոսի մոտ կոնֆլիկտ է ծագում, և նա սկսում է ինքն իր ու իր մեջ եղած հոգեբանական արգելքների դեմ պայքարել: Բայց միաժամանակ զարգանում է և մի ուրիշ պատմություն՝ գլխավոր հերոսի և մի աղջկա միջև, ով հերոսին իր հետ տանում է ճանապարհորդության և նրան ցույց տալիս աշխարհի տարբեր մասերը: Օրինակ, մենք ունենք պահ, երբ նրանք գնում են կինո և դիտում են զանազան ֆիլմեր: Դրա համար մենք ընտրում ենք այն կինոնկարները, որոնք հնարավոր է ցույց տալ ստվերների օգնությամբ և, կմնան հանդիսատեսի համար ճանաչելի: Լինում է նաև հակառակը, մենք սկզբում մտածում ենք ինչպիսի ՞ պատկերներ մենք կարող ենք կառուցել, ու, սրդեն, ելնելով դրանից, ընտրում ենք ֆիլմից տեսարան:

- Դուք առաջինն եք, ով վերականգնել է ստվերների թատրոնը: Հիմա դուք շատ հետևորդներ ունեք: Ինչու՞ որոշեցիք դիմել ստվերների շոուին, երբ այն դեռ այդքան ժողովրդայնություն չուներ:
- Ժամանակակից աշխարհում, ով առաջինը սկսեց աշխատել այս ժանրով ամերիկյան «Pilobolus» խումմբն էր: Այդ ընկերությունը գոյություն ունի 1970-ականներից: Այն շատ գործեր է արել, իսկ 1990-ականների վերջերից սկսեց աշխատել ստվերների հետ: Իսկ ստվերների թատրոնը այս ոլորտի հնագույն տեսակներից է: Այն ծագել է Ասիայում, ավելի քան 1,7 հազար տարի առաջ: Նախկինում տարածված էր այն ժանրը, որտեղ գլխավոր հերոսների դերում հանդես էին գալիս թղթից կտրած կերպարները, որոնց օգնությամբ ինչ-որ մի պատմություն էր ներկայացվում: Լույսը գալիս էր ավելի թույլ լամպերից կամ կրակից: Այսինքն շատ տարբերականեր ցուցադրելու հնարավորություններ չկային: Այսօր մենք ստվերների թատրոնին նոր կյանք ենք հաղորդել: Մենք թղթե կերպարները փոխարինել ենք մարդկային մարմիններով, օգտագործում ենք նոր տեխնոլոգիաները, մասնավորապես պռոեկտորներ, որոնք հնարավորություն են տալիս ստանալ ստվերի առավել գեղեցիկ և հստակ ուրվանկար: Մենք աճում ենք տեխնիկական հնարավորությունների հետ միասին:

- Իսկ կա՞ ինչ-որ նոու-հաու, որը հենց դուք եք հորինել ստվերների թատրոնի համար:
- Երբ ունես պռոեկտոր և էկրան՝ թիկունում, ապա ինչ-որ նոր բան կարող են մատուցել միայն առանձին մարդիկ, ովքեր գալիս են աշխատելու շոուի մեջ: Դժվար չէ հասկանալ, որ այ այսպես՝ գլուխը երկու ձեռքերով բռնելով, դու կարող ես պատկերել տուփ: Դա բարդ չէ: Առավել դժվար է աշխատելը ավելի բարդ ձևերի հետ, երբ ամեն ինչ կախված է լույսից, նրա անկման անկյունից: Օրինակ, մեր խմբում կա դերասան, որը կարող է մնջախաղաց լինել և տեսարանը ներկայացնել մարմնի օգնությամբ, այնտեղ ներդնել առավել մեծ դրամատիզմ, որը այն կդարձնի ավելի խորը: Մենք ունենք պարող, որն անընդհատ հետևում է խորեոգրաֆիային և ձգտում է հասնել այն բանին, որ շարժումնները իդեալականորեն համընկնեն երաժշտությանը, որը պարը և շարժումները դարձնում է շատ ավելի արտահայտիչ: Այդ ամենը կախված է այն բանից, թե որքանով են մարդիկ պատրաստ ուսումնասիրել ստվերի տեխնիկան: Եվ եթե այդպիսի մարդիկ հավաքվում են միասին, ապա ստացվում է հատուկ շոու:

- Ինչպե՞ս է հավաքվել Ձեր թիմը:
- Մեր թիմի կենտրոնատեղին Վիենան է, քանի որ դերասանների մեծամասնությունն այս կամ այն կերպ կապված են այդ քաղաքի հետ: Եվ, իհարկե, բոլոր այդ մարդիկ տարբեր ազգերի ներկայացուցիչներ են, ունեն տարբեր պատմություններ, բայց հիմա՝ ի մի են եկել: Դերասանների մեծամասնության անցյալը դասական բնույթ ունի: Օրինակ, բալետը: Այս ոլորտում ենք մենք ծանոթացել՝ մինչև շոուի ստեղծումը: Մենք սովորել ենք դասական բալետի տեխնիկան: Դա պարողների մեծամասնության համար հիմք է հանդիսանում: Բացի այդ մեզնից յուրաքանչյուրը խորացել է էլի ինչ որ ոլորտում, որը այս կամ այն կերպ կապված է պարի հետ: Ես, օրինակ, ուսումնասիրել եմ մարդաբանությունը, անցյալ տարի ստացել եմ մագիստրոսի աստիճան: Ունենք դերասանական դպրոցն ավարտած դերասան, խմբում կա մարմնամարզիկ, որը աշխատում է ճկունության ուղղությամբ: Շատ մարդ կան, և ամեն մեկը կապված է ինչ-որ ոլորտի հետ: Օրինակ, ձայնի հետ կապված աշխատանքներ իրականացնող մեր աշխատակիցը հիմա կրթություն են ստանում երաժշտության ոլորտում և իր ստացած նոր գիտելիքները կօգտագործի շոուի պատրաստման ժամանակ: Մենք բոլորս, բացի բալետից, ունենք էլի ինչ որ փորձ և հետաքրքրություններ, որոնք նույնպես ներդնում ենք խմբի ընդհանուր աշխատանքի մեջ:

- Դուք շոուի մեջ և բեմադրիչն եք, և հանդես եք գալիս որպես դերասան: Դժվար չէ՞ այդ երկու ամպլուաները միմյանց միացնել:
- Դա, իրոք, դժվար է: Խմբում երկու հոգի են զբաղվում խորեոգրաֆիայով, և մենք երկուսս էլ համատեղում ենք բեմադրիչի և դերասանի ֆունկցիաները: Հաճախ է լինում այնպես, որ մեկը կանգնում է էկրանի առջև և դիտում է ողջ ներկայացումը, մտածում է, ի՞նչը պետք է փոխվի, իսկ մյուսը զբաղվում է տեխնիկական պահերով և նայում է միայն ստվերներին: Ամբողջ նկարը պահել գլխում, ծանր է, այդ իսկ պատճառով ողջ կոնցեպտը մենք պատրաստում ենք գուշակելով, իսկ հետո սկսում ենք փորձերը, արտիստների որոնումը, նայել թե ինչն է աշխատում և ինչը՝ ոչ: Հիանալի կլիներ, եթե լիներ մի մարդ, ով պարզապես նստեր և դիտեր շոուն, որովհետև այդ ժամանակ կա հնարավորություն հետևել պատմության զարգացմանը, ընդհանրապես ստանալ առավել մեծ պատկերացում ամբողջական շոուի մասին: Բայց այդպիսի մարդ չկա և ամեն հնարավորը մենք ինքներս ենք անում՝ մշտապես տեխնիկական պահերից տեղափոխվելով պատմության զարգացման մեջ:

- Իսկ ինչու՞ ինքներդ չեք հրաժարվում հանդես գալուց և չեք դառնում այդ մարդը:
- Ես չեմ ցանկանում դա, քանի որ բեմադրիչի և դերասանի գործի համատեղումը մեծագույն հաճույք է: Պատրաստել շոու, և պարել ամբողջ թիմի հետ, ծանր աշխատանք է, սակայն ես պատրաստ չեմ դրանից հրաժարվելուն:
    Դիտվել է 1419 անգամ
    12345678910