Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ճանապարհն արգելափակում է վախը

07.15.2020

Ինչ կարող է տեղի ունենալ մարդու հետ, երբ նա վախից նահանջում է սիրո, անձնական երջանկության համար մղվող պայքարից և հանձնվում է։ Այս է օգոստոսի 8֊ին Մոսկվայի թատրոնի 40-րդ հոբելյանական թատերաշրջանը բացող ներկայացման բացահայտման գլխավոր թեման։ Այդ մասին տեղեկացնում է «spheratheatre.ru»-ն՝ հղում անելով «teatral-online.ru» -ին։

«Զվարճանքների կազմակերպիչը» վերնագրով այս պիեսը երկու ընկերների մասին է, որոնք տարիներ անց հանդիպում են Սև ծովի ափի առողջարաններից մեկում։

Նրանցից մեկը ամուսնացած հաջողակ պաշտոնյա է, իսկ մյուսը ամուրի է և այդ առողջարանում զբաղվում է մասսայական զվարճալիքներ կազմակերպելով։ Հերոսների սիրո մասին զրույցներից աստիճանաբար առաջանում է մարդկային կյանքի նախախնամության թեման։

Պիեսի հեղինակը խորհրդային հայտնի դրամատուրգ Վիկտոր Ռոզովն է։

«Իդեալականը մարդուն տրված չէ։ Այն միայն կողմնորոշվելու համար է»,- ասում է պիեսի հերոսներից մեկը։ Հենց սա էլ նրանց հիմնական վիճաբանության նյութն է։ Իդեալականը մարդուն տրվա՞ ծ է, թե՝ ոչ։ Ինչու՞ ենք մենք այն կորցնում։ Ինչու՞ մարդը իր կյանքը չի ապրում այլ կերպ։ Ինչու՞ համար մարդու մեղքով երջանկությունը չի կայանում, իսկ ճանապարհն արգելափակում է վախը։ Այս հարցադրումների պատասխաններն էլ հուզում են թատրոնի գեղարվեստական ղեկավար և ներկայացման ռեժիսոր Ալեքսանդր Կորշունովին։

Ավելացնենք, որ թատրոնի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ներկայացումներն իրենց մոտ կկայանան սանիտարական բոլոր կանոնները պահպանելով։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 673 անգամ