Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատերական սերիալ, որի յուրաքանչյուր մասն ունի 5-7 րոպե տևողություն

07.22.2020

Ռուսաստանի Պերմ քաղաքի պատանի հանդիսատեսի թատրոնում պատրաստում են Դևիդ Ալմոնդի «Անգելինո Բրաուն» պատմվածքի թատերական տարբերակը։ Այս առցանց նախագիծը կիրականացվի 9 սերիայով, իսկ առաջին հեռարձակումը նախատեսված է օգոստոսի 5-ին։

Դևիդ Ալմոնդը բրիտանացի հայտնի գրող է, մանկական գրականության ոլորտում Նոբելյան մրցանակին համարժեք համարվող Անդերսենի անվան միջազգային և էլի շատ մրցանակների դափնեկիր։ Նա մանուկներին հասցեագրված իր պատմվածքներն ու պիեսները հիմնականում ստեղծում է մոգական ռեալիզմի ժանրով։ Նրա ամենահայտնի գիրքը «Սքելլինգ» ստեղծագործությունն է, որը ոչ միայն բեմականացվել է թատրոնում, այլև հանդիսատեսին է մատուցվել կինոնկարի ձևաչափով։

«Անգելինո Բրաուն» պատմվածքի գործողությունները տեղի են ունենում անգլիական մի ոչ մեծ քաղաքում, որտեղ Ուղեկցորդների փողոցի թիվ 15 տանը ապրում են ավտոբուսի վարորդ Բերթը և իր կինը՝ դպրոցի խոհարարուհի Բեթթին։ Մի օր, շատ անսպասելի, նրանց է այցելում փոքրիկ Հրեշտակը, որը սովորում է թռչել, խոսել և գրել։

«Անգելինո Բրաունի» պատումը հանդիսատեսին է ներկայացվում բազմաթիվ ծիծաղաշարժ և հուզիչ դրվագներով։

Ներկայացման յուրաքանչյուր սերիան ընդամենը 5-7 րոպե է, որոնք կհեռարձակվեն յուրաքանչյուր չորեքշաբթի և ուրբաթ օրերին Պերմի պատանի հանդիսատեսի թատրոնի սոցիալական ցանցերով և թատրոնի պաշտոնական կայքում։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 759 անգամ