Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մշակել միջոցառումների անցկացման, թատրոնների աշխատանքի և հանդիսատեսների անվտանգության պլան

08.03.2020

Պետերբուրգում թատրոնները սեպտեմբերին կկարողանան վերադառնալ իրենց աշխատանքին; Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի այդ վարչական տարածաշրջ(անի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը:

Այդ ընթացքում (մեկ ամսում) քաղաքապետարանի մշակույթի կոմիտեն պետք է որոշի, թե ինչպիսի COVID– սահմանափակումներ պիտի ընդունի թատրոններում հանդիսատեսների անվտանգությունն ապահովելու համար: Այդ մասին տեղեկացնում է «dp.ru»-ն:

«Եկել է հանդիսատեսների հետ աշխատելու ժամանակը: Դա որոշակի ժամանակ է պահանջում: Առնվազն մեկ ամիս»,- հայտարարել է նահանգապետը և նշել, որ այդ ընթացքում պետք է լուծվեն ազդագրերի, տոմսերի վաճառքի և բեմադրությունները նախապատրաստելու հարցերը:

Դրա հետ մեկտեղ քաղաքի մշակույթի կոմիտեն պետք է հասցնի մշակել միջոցառումների անցկացման, թատրոնների աշխատանքի և հանդիսատեսների անվտանգության պլան

Ասենք որ պետերբուրգյան մշակութային կյանքը կառավարող շրջանակները իրենց գործունեության հնարավորությունները դիտարկում են Մոսկվայի օրինակով, որտեղ շատ թատրոններ իրավունք են ստացել աշխատանքները վերսկսել օգոստոսի 1–ից:

Նշենք, որ Պետերբուրգում թանգարանները վերսկսել են իրենց աշխատանքները հուլիսից:




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 677 անգամ