Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատրոնների նոր նախագիծը կօգնի թանգարաններին «չվերադառնալ ցուցահանդեսային սարդոստայնին

08.03.2020

Մոսկվայի «Նովայա օպերա», «Պրակտիկա», «Ռուսաստանի ակադեմիական երիտասարդական» և Էլեկտրաթատրոն Ստանիսլավսկի» թատրոնները առաջիկայում հանդես կգան «THEATRUM:Ռե-Ֆորմացիա» նախագծով, ըստ որի թատերական ներկայացումները կցուցադրվեն թանգարանային տարածություններում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Նախագիծը թատրոնները պետք է իրականացնեին այս տարվա գարնանը, սակայն կորոնավիրուսի համաճարակը փոխեց մշակութային նախագծերի ընթացքը: Այժմ, հետևելով թատրոնների և թանգարանների համար առաջադրված նոր պայմաններին, նախագծի կազմակերպիչները հանդես կգան նախկին «THEATRUM 2020» անունը կրողին փոխարինած նոր՝ «THEATRUM:Ռե-Ֆորմացիա» նախագծով:

«Թատրոնների համար այս նախագիծը կարող է դառնալ միջոց կատարողական գործունեություն սկսելու համար, քանի դեռ թատրոնները փակ են: Թանգարանների համար սա ինքնատիպ կոնտենտ ստանալու միջոց է, որը թույլ չի տա վերադառնալ ցուցահանդեսային սարդոստայնին»,- նշել են կազմակերպիչները:

Բեմադրությունները պատրաստելու համար հրավիրվել են օտարերկրացի ռեժիսորներ, որոնք հեռակա կարգով հատուկ թատերական նախագծեր կիրականացնեն մոսկվացի արտիստների համար:

«Ամբողջ նախապատրաստական աշխատանքը, հայեցակարգի մշակումը, հարթակի ընտրությունը և, նույնիսկ, դերասանների հետ որոշ մասնակի փորձերը կարվեն հեռակա կարգով»,- նշել են կազմակերպիչները:

Իսկ ներկայացվող պերֆորմենսներին կգան հանդիսատեսները, անշուշտ, պահպանելով անվտանգության անհրաժեշտ կանոնները: «Սանիտարական սահմանափակումները դառնում են պերֆորմենսների անհրաժեշտ բաղադրիչը և մտնում են նախագիծն իրականացնող թիմի գեղարվեստական խնդիրների մեջ»,- ընգծել են նախաձեռնության հեղինակները:

Ընդհանուր առմամբ կցուցադրվի 7 բեմադրություն: Ծրագիրը կիրականացվի երկու օրում՝ օգոստոսի 14-16-ին:

Ներկայացումների մուտքն ազատ է, սակայն նախնական գրանցվելու պայմանով:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 1276 անգամ