Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

АВВА հայտնի համույթի կոմպոզիտորները և շախմատը

08.10.2020


Ռուսաստանի մայրաքաղաքի թատերասերներին շուտով կներկայացվի Բրոդվեյի հայտնի «CHESS» («Շախմատ») հանրահայտ մյուզիքլը, որը տեղայնացրել և իր հանդիսատեսի համար հաճելի ձևաչափով պատրաստել է «Բրոդվեյ Մոսկվա» ընկերությունը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով ,rg.ru»֊ին։

Այն բեմադրել է ռեժիսոր Եվգենի Պիսարյովը։

«Շախմատ» մյուզիքլը առաջին անգամ ժանրի սիրահարներին ներկայացվել է 1984 թ․֊ին։ Դրանից հետո այն ունեցել է բազմաթիվ ռեժիսորական ընթերցումներ։ Պիսարյովը նշել է, որ մյուզիքլի յուրաքանչյուր ռեժիսորական ընթերցում պետք է համապատասխանի տվյալ ժամանակաշրջանին; Նրա ասելով, մոսկովյան ներկա բեմադրությունն այդ առումով բացառություն չէ։ Սակայն, նա նշել է, որ այն ունի առանձնահատկություն։

«Երբ բեմադրել են Բրոդվեյում, այն պատմել է ամերիկացի շախմատիստը, որը տրամաբանական է», ֊ նշել է ռեժիսորը։ Այս ներկայացումը խորհրդային շախմատիստների մասին է, նրանց հիմնախնդիրների ընտրության մասին։ Սուր դեպքեր, սեր, դավաճանություն, անհավատարմություն․․․։

Ներկայացման մեջ հնչում են հիանալի երաժշտություն և Թիմ Ռայսի ,ցնցող խոսքերով երգեր, որոնց խորության և հոգեբանական ճշգրտության ենթատեքստը ամեն մի մյուզիքլում չէ, որ կարելի է գտնել;։ Այստեղ ներկայացվում են նաև շվեդական АВВА հայտնի համույթի կոմպոզիտորների մինչև այժմ Ռուսաստանում անհայտ երգերից։

Պիսարյովը կարծում է, որ մյուզիքլը միայն ժամանց ու զվարճանք չէ, այն նաև կյանքի և ինչ֊որ մի ընտրություն կատարելու մասին խոր, հետաքրքիր մտորում է։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 935 անգամ