Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նաև՝ խմբակային այցերի համար նախատեսված անվտանգության կանոններով

08.12.2020

«Հանդիսատեսի հետ կենդանի հաղորդակցումը շատ էր պակասում։ Եվ հիմա, երբ թատրոնի աշխատանքը վերականգնվում է, դա ոչ միայն մեծ երջանկություն է; այլև ստեղծագործական ուժերի հորձանք»,֊ հայտարարել է Մոսկվայի «Նովայա օպերա» թատրոնի տենոր Ալեքսեյ Տատարինցևը և ավելացրել․ «Թող որ այդ վերականգնման գործընթացը լինի աստիճանաբար, ինչ֊որ սահմանափակումներով և անհարմարություններով»։

Նախօրեին, օգոստոսի 11֊ին Կոլոբովի անվան «Նովայա օպերա» թատրոնը Ռուսաստանի մայրաքաղաքում վերսկսել է իր աշխատանքները։ Այստեղ օգոստոսին կայանալիք համերգներն ու ներկայացումները կցուցադրվեն արտիստների սովորականից պակաս թվաքանակներով։ Դա աշխատանքները վերսկսելու վերաբերյալ Ռոսպոտրեբնադզորի պայմանն է։

Թատրոնում բացատրել են, որ խաղացանկը կազմվել է սպառողների իրավունքները պաշտպանող այդ պետական կազմակերպության սահմանած անվտանգության բոլոր պայմանները հաշվի առնելով։ Ներկայացումներից մեկի դեպքում կրճատվել է նվագախմբի ու երգչախմբի կազմը, մեկ այլի դեպքում էլ, երգչախումբն հանված է ընդհանրապես։

Արտիստները և թատրոնի մյուս աշխատակիցները պետք է կորոնավիրուսի թեսթավորում անցնեն, իսկ հանդիսատեսները թատրոն մուտք գործեն միայն դիմակներով, որոնք, ի դեպ, անվտանգ հեռավորություն պիտի պահպանեն մեկ կամ երկու հոգով և խմբակային այցերի համար նախատեսված անվտանգության կանոններով հանդիսասրահում տեղ զբաղեցնելու պայմանով։

Թատրոնում նշել են, որ 660 հոգու համար նախատեսված դահլիճն այդ մոտեցմամբ կլցվի միայն 42-43 տոկոսով;

Հիշեցնենք, որ Մոսկվայի քաղաքապետարանը թատրոններին, կինոթատրոններին և համերգային դահլիճներին, որոնք ունեն ոչ ավել քան 3 հազար նստատեղ, թույլատրել է օգոստոսի 1-ից անցնել աշխատանքի այն պայմանով, որ դրանք միայն 50 տոկոսով լցվեն հանդիսատեսներով։ Նեկայացումներից պետք է հանվեն երգչախմբերը և զանգվածային տեսարանները, իսկ արտիստներն ու երաժիշտները պահպանեն 1֊ից 4 մետր հեռավորություն, բացի այդ, պաշտպանիչ պաստառներ ամրացվեն շնչական գործիքների դիմաց։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 867 անգամ