Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Երկու դերասանի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս

08.24.2020


Մոսկվայի Վախթանգովի անվան պետական ակադեմիական թատրոնում դադարեցրել են բոլոր ներկայացումների փորձերը կապված այն բանի հետ, որ երկու դերասանների մոտ կորոնավիրուսի թեստը ցույց է տվել դրական արդյունք: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»–ին:

Խոսելով այս դեպքի մասին, թատրոնի տնօրեն Կիրիլ Կրոկը տեղեկացրել է որ այդ դերասանները ընդգրկված են եղել «Ծղոտե գլխարկը» բեմադրության փորձերի մեջ և աշխատանքի պահին իրենց վատ են զգացել և դիմել են բժշկի: Հիմա վարակակիրները ինքնամեկուսացման մեջ են:

Տնօրենը հայտնել է, որ մինչև հաջորդ շաբաթվա վերջը իրենք պետք է սպասեն կրկնակի թեստերի արդյունքների պատասխաններին, իսկ մինչ այդ բոլոր ներկայացումների փորձերը դադարեցված են:

Վախթանգովի անվան թատրոնը բեմադրությունների փորձերին է վերադարձել օգոստոսի 1-ից: «Այն ժամանակ ողջ կոլեկտիվը՝ և փորձերին մասնակցող արտիստները, և բեմադրական մասը, անցել են կորոնավիրուսի թեսթավորում: Բոլոր աշխատակիցների մոտ պատասխանը բացասական է եղել»,- նշել է Կրոկը:

Ավելացնենք, որ Վախթանգովի անվան թատրոնը պլանավորում է իր 100-րդ հոբելյանական թատերաշրջանը բացել սեպտեմբերի 15-ին՝ իր գեղարվեստական ղեկավար Ռիմաս Տումինասի բեմադրած «Էդիփ արքա» ներկայացմամբ:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 904 անգամ