Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Թաթերական շքերթ» բաց երկնքի տակ

09.01.2020


Մոսկվայի «Էրմիտաժ» այգում «open air» («բացօթյա») ձևաչափով կկայանա հերթական «Թաթերական շքերթը»: Այս ամենաամյա փառատոնի ընթացքում թատերասերները հնարավորություն կստանան դիտել 10-ից ավելի մոսկովյան թատրոնների ներկայացումներ:

«Teatral-online.ru»-ն տեղեկացնում է, որ թատերական շքերթի ծրագիրը կազմվել է տարբեր տարիքային խմբերի ու ճաշակի հանդիսատեսների նախապատվություններից ելնելով: Նրանք հնարավորություն կունենան դիտել դրամատիկական, երաժշտական, պլաստիկ, ներկայացումներ և մանկական ծրագիր:

«Թաթերական շքերթը» Ռուսական թատերական կյանքի խոշորագույն փառատոներից է, որն անցկացվում է բացօթյա: Այն առաջին անգամ անցկացվել է 2013 թ.-ին՝ «Սոկոլնիկի» այգում, իսկ ավելի ուշ հիմնավորվել է Ռուսաստանի մայրաքաղաքի «Էրմիտաժ» անունը կրող հանգստի հարմարավետ գոտում:

Փառատոնը կկայանա սեպտեմբերի 5-ին:




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 925 անգամ