Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հրդեհ է բռնկվել Մոսկվայի ևս մեկ թատրոնի շենքում

12.11.2013

Այսօր՝ դեկտեմբերի 11-ին Մոսկվայի Ռուսական դրամայի թատրոնում հրդեհ է բռնկվել: Ինչպես հաղորդում է «РИА Новости» հրդեհը ընդգրկել է բեմահարթակի և հանդիսասրահի մոտ 50 քառակուսի մետրանոց մի հատված: Նախնական տվյալներով բռնկման պատճառ է հանդիսացել էլեկտրական հաղորդալարերի կարճ միացումը:

Ըստ նույն լրատվական գործակալության հհրդեհից վնասված թատրոնին օգնելու եղանակի հարցը կորոշվի հրշեջ ծառայության կողմից փորձաքննություն կատարելուց հետո:

Ռուսական դրամայի թատրոնը գտնվում է Ռուսաստանի մայրաքաղաքի «Զեմլյանոյ վալ» տեղանքում, պատմամշակութային նշանակության հնակառույց շենքերից մեկում:

«Ռուսական դրամայի թատրոնի շենքը հին կալվածք է, հուշարձան: Վառվում են հին շենքերը, որոնցում հին է էլեկտրական հաղորդակցման համակարգը: Դա երեկվա հարց չէ: Այդպես ամենուր է պատահում: Այս դեպքում, ինչպես և «Ժամանակակից պիեսի թատրոնի» պարագայում մենք այս հարցի հետ կապված քննության մեջ պիտի ընդգրկենք մշակութային ժառանգության դեպարտամենտին», - ասել է Մոսկվայի քաղաքային իշխանության մշակույթի դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Եվգենիա Շերմենևան:

Նա նաև նշել է, որ մմշակութային օջախի գործունեությունը շարունակելու հարցը պետք է որոշի թատրոնի ղեկավարությունը:

«Մենք կսպասենք, մինչև թատրոնը կասի, թե ինչ է իրեն անհրաժեշտ իր գործունեությունը վերականգնելու համար: Օրինակ, «Ժամանակակից պիեսի թատրոնի» հրդեհից հետո մենք տրամադրեցինք միջոցներ, որպեսզի թատերախումբը ներկայացումները խաղա մյուս թատրոնների բեմահարթակներում: Այստեղ նույնպես հնարավոր է այդպիսի սցենարի կիրարկում: Բայց այդ ամենը կախված է առաջին փորձաքննությունից, որի ժամանակ մենք կիմանանք վերականգմնման ժամկետները և արժեքը»,- ավելացրել է Շերմենևան:
    Դիտվել է 1121 անգամ