Ուսանողները «կենդանացնում են» նամակների հեղինակների ձայները09.14.2020
Անցած կիրակի, սեպտեմբերի 13-ին, Մոսկվայի պատմության թանգարանում Թատերական արվեստների պետական ինստիտուտի ուսանողները և շրջանավարտները « Նամակ: 75 բառ պատերազմի մասին» վերնագրով ցուցադրանքի միջավայրում ներկայացրել են նույնանուն պերֆորմենս, որը բնութագրվել է որպես «տպավորիչ և խիստ անձնական մինի-ներկայացում»,- այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:
« Նամակ: 75 բառ պատերազմի մասին» ցուցադրանքը անդրադարձ է անցյալի ողբերգական իրադարձություններին՝ ականատեսների վկայությունների միջոցով, որոնք արտահայտված են 2-րդ համաշխարհայինի ընթացքում Մոսկվայի մոտ կռված ճակատայինների նամականերում, անձնական գրառումներում և մոսկվացիների հիշողություններում: Դրանք 90 նամակներ են: Հեղինակները կռվի մեկնած մարդիկ են , որոնք գրում են իրենց հարազատներին, ընկերներին, սիրելիներին...
Հենց այդպիսի վավերագրական նյութի հիման վրա էլ ստեղծվել է ներկայացումը, որը Մոսկվայի պատմության թանգարանում ամեն կիրակի կներկայացվի 2 անգամ:
Թատերական արվեստների պետական ինստիտուտի Լեոնիդ Խեյֆեցի և Վլադիմիր Անդրեևի արվեստանոցների ուսանողները « «կենդանացնում են» նամակների հեղինակների ձայները: Պերֆորմենսի ռեժիսոր Ալեքսեյ Տրեգուբովը թանգարանային տարածքում ստեղծել է 1940-ական թթ.-երի Մոսկվայի մթնոլորտը, որտեղ տեղից տեղ փոխադրվելով պետք է հանդիսատեսները հետևեն մինի-ներկայացման ընթացքին:
Թանգարանային միջավայրի յուրաքանչյուր առանձին հատվածում նրանց սպասում է հետաքրքրական և հուզիչ մի դրվագ պատերազմական տարիների մոսկվացիների կյանքից:
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: